«Համաշխարհային ճգնաժամ: Սա արդեն վերաբերում է բոլորին» Միջազգային առցանց համաժողովը կարևորագույն իրադարձություն է՝ կազմակերպված աշխարհի տարբեր երկրների կամավորների կողմից «ԱԼԼԱՏՌԱ» միջազգային հասարակական շարժման հարթակում։
2021 թ․-ի հուլիսի 24-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, հազարավոր միջազգային մեդիա-ալիքներում և հարթակներում տեղի կունենա ուղիղ հեռարձակում, որը միաժամանակ կթարգմանվի աշխարհի 72 լեզուներով։
Համաժողովի նպատակն է տալ բազմակողմանի, համապարփակ պատկերացում սրընթաց կերպով խորացող գլոբալ ճգնաժամի ներքին ու արտաքին գործոնների մասին, ինչն արդեն վերաբերում է յուրաքանչյուրիս։