Երկրի վրա ապրում է 8 միլիարդ մարդ։ Մենք սովոր ենք մեր մոլորակին վերաբերվել սպառողի տեսանկյունից և չենք էլ մտածում այն մասին, որ առաջին հերթին վնասում ենք ինքներս մեզ։ Մի աշխարհում, որտեղ ամեն ինչ ենթակա է հարստացման ծարավին և ամենապարզ ու էժան լուծումների որոնմանը, որտեղ ռեսուրսներն օգտագործվում են ոչ ռացիոնալ կերպով, աղբը դարձել է մեր հասարակության ամենասուր խնդիրներից մեկը։
Որտե՞ղ տեղավորել այդքան թափոնները:
Ո՞վ է վճարելու թափոնների վերամշակման համար:
Ի՞նչ է իրականում կատարվում այս ոլորտում։
Իսկ ինչո՞ւ հայտնվեց աղբի մաֆիան։
Այս բոլոր հարցերի պատասխանները պարզաբանեց Արարող հասարակություն նախագծի կամավորների կողմից մանրակրկիտ հավաքագրված եվ վերլուծված տեղեկատվությունը, որը ներկայացվում է հանրային տիրույթում «Գլոբալ ճգնաժամ: Ճշմարտության ժամանակը։» կոնֆերասնսին:
Ռեսուրսների այսչափ ոչ ռացիոնալ օգտագործումը հանգեցրել է նրան, որ մենք արտադրում ենք շատ ավելին, քան կարող ենք սպառել: Մենք թափում ենք սնունդը, նոր հագուստը եվ նույնիսկ նոր մեքենաները։
Չիլիի Ատակամա անապատում նոր չվաճառված հագուստի հսկայական աղբանոց է գոյացել։ Նորաձևության արագ փոփոխությամբ շատ բաներ դառնում են անօգուտ:Ամեն տարի Չիլիի նավահանգիստ է հասնում 59 հազար տոննա հագուստ, իսկ առնվազն 38 հազար տոննան մնում է այստեղի աղբանոցում, քանի որ ոչ ոք չի վճարում դրանք վերամշակելու կամ դուրս բերելու համար։ Որքա՞ն հագուստ է փտում աղբանոցներում: Բացի այդ, աշխարհում ամեն վայրկյան այրվում է մեկ բեռնատար հագուստ։ Պատկերացնու՞մ եք, թե ինչքան ռեսուրս է ծախսվել այս լաթի կույտը պատրաստելու վրա։Որքա՞ն ջուր է վատնվել, և դա չնայած այն բանին, որ մոտ 2 միլիարդ մարդ ունեն մաքուր խմելու ջրի պակաս։
Աշխարհում կան չվաճառված մեքենաների գերեզմանոցներ, որոնց հսկայական տարածքները ապշեցնում են։Տարեկան 2 միլիոն նոր մեքենա, որը ոչ ոք երբեք չի գնի, թողնում են բաց տարածքում փտելու: Նման կայանատեղիներ կան Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։
ՄԱԿ-ի գլոբալ զեկույցի համաձայն՝ տարեկան 900 միլիոն տոննա սնունդ է դեն նետվում։ Դրամական առումով 750 միլիոն դոլարին համարժեք պարենամթերք է ոչնչացվում։ Այս ամենով հանդերձ՝ 2020 թվականին 811 միլիոն մարդ թերսնվել է։Աշխարհում կա սովի համաշխարհային ինդեքս, որի համաշխարհային միջին ցուցանիշները անշեղորեն աճում են։ Պատերազմներն ու անսովոր կլիմայական աղետները մարդկանց թողնում են առանց սննդի, միայն Մադագասկարում 1,3 միլիոն մարդ սովի սպառնալիքի տակ է։ Աշխարհում օրական 8000 երեխա է մահանում սովից։
Աղբի քանակի վերաբերյալ տվյալները, որոնք տրամադրվում են հանրային տիրույթում, խիստ նվազեցված են։ Բայց նույնիսկ այս տվյալների համաձայն՝ ամեն տարի մենք դեն ենք նետում ավելի քան երկու միլիարդ տոննա աղբ։
Ընդհանուր առմամբ, 2021 թվականի վերջին չորս ամիսների ընթացքում 730 միլիոն տոննա աղբ է նետվել աղբավայրեր։ Համեմատության համար նշենք, որ Երկրի ամբողջ բնակչությունը կշռում է 300 միլիոն տոննա, այսինքն՝ ընդամենը չորս ամսում մենք ամբողջ մարդկությունից 2,5 անգամ քաշով ավելի շատ աղբ ենք թափել։
Աղբավայրերում հաճախ հրդեհներ են տեղի ունենում, որոնք էլ ավելի մեծ վնաս են հասցնում մարդկանց եվ շրջակա միջավայրին։
Օրինակ՝ օգոստոսին Քուվեյթում հին անվադողերի գերեզմանոցը բռնկվեց։ Սև ծխի սյուները երևում էին նույնիսկ տիեզերքից։Հրդեհը հանգեցրեց օդի աղտոտվածությանը թունավոր նյութերով և վնաս հասցրեց գրեթե 4,5 միլիոն մարդու առողջությանը:
Մեր նետած աղբի մեծ մասը կենսաքայքայվող չէ եվ չի կարող պատշաճ կերպով վերամշակվել: Այն թունավորում է մեր ջուրը, օդը, սնունդը՝ մեր կյանքը։
Միայն Գազիպուրի աղբավայրը Հնդկաստանում համեմատելի է Թաջ Մահալի բարձրության հետ: Թափոնները քայքայվում են՝ արտազատելով մեթան եվ այլ քիմիական նյութեր, թունավորելով հողն ու օդը եվ մեծացնելով ջերմոցային էֆեկտը։ Աղբավայրի գազը ներթափանցում է հողի մեջ այնուհետեվ ջրամբարներ, որտեղից հետագայում վերցվում է խմելու ջուրը:
Երկրորդ օրինակը՝ Ինդոնեզիայի մայրաքաղաքում, Սիտարում գետի ափին, կան 200-ից ավելի տեքստիլ գործարաններ, որոնք արտադրում են էժան հագուստ ամբողջ աշխարհի համար։ Ամեն օր գետ են լցվում 20 հազար տոննա աղբ և երեք 340 հազար տոննա կոյուղաջրեր։ Նրանք աղտոտում են գետը կապարով, ալյումինով, երկաթով և մանգանով։
Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, բայց դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում: Բացի այդ, կիրառվում է թափոնների այրումը, ինչը հանգեցնում է թունավոր ծանր մետաղներ պարունակող վտանգավոր գազերի արտանետմանը: Կադմիումը, սնդիկը և կապարը, մտնելով օրգանիզմ, ազդում են արյան շրջանառության և նյարդային համակարգի վրա, ստեղծում են գենետիկ քաղցկեղի վտանգ։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի նոր զեկույցում ասվում է, որ յուրաքանչյուր երրորդ երեխայի մոտ՝ թվով մոտ 800 միլիոն երեխաների մոտ, արյան մեջ կապարի մակարդակն այնքան բարձր է, որ կարող է առաջացնել մտավոր խանգարումներ և նույնիսկ հանգեցնել մահվան:
Համաշխարհային բանկի What a Waste 2.0 զեկույցի համաձայն՝ պլաստիկը, թուղթը և ստվարաթուղթը, մետաղը և ապակին կազմում են քաղաքային թափոնների 38%-ը: Եվ այս վերամշակվող նյութի միայն 13,5% է իրականում վերամշակվում ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ընդհանուր թափոնների 5%-ը:Չնայած դրան, մեր արտադրության և սպառման տեմպերը միայն աճում են, ինչպես նաև մեր շուրջը գտնվող աղբավայրերը:
Այս պահին թափոնների վերամշակումը շատ ժամանակատար և ծախսատար է: Մեկ տոննա վերամշակումն իրականացնելու համար անհավանական ռեսուրսներ են ծախսվում՝ լվանալու, հավաքելու, բերելու, տեսակավորելու, փաթեթավորելու, վաճառելու և այլնի համար: Արդյունքում պարզվում է, որ դուք պետք է շատ ավելի մեծ գումար ծախսեք, ոչ ոք պատրաստ չէ դրան։Օրինակ, PET դասի պլաստիկի նոր արտադրանքը արժե մոտ 500 եբրո մեկ տոննայի համար, իսկ վերամշակվածը՝ մոտ 1000 եվրո: Արտադրողի համար բացարձակապես անշահավետ է ապրանքի ինքնարժեքը երկու անգամ բարձրացնելը։ Ավելին, կատաղի մրցակցության պայմաններում նրա արտադրանքը դառնում է ոչ եկամտաբեր։ Պլաստիկ վերամշակող ընկերությունները նույնիսկ այնքան հեռուն են գնում, որ նոր պլաստիկի մեծ մասը ավելացնում են վերամշակված պլաստիկին և վաճառում են վերամշակված պիտակի տակ:
Թափոնների վերամշակման մասին հայտարարագրված տվյալները հաճախ տարբերվում են իրական պատկերից։ Օրինակ՝ Գերմանիայում վերամշակված համարվող աղբի մի մասը գնում է երրորդ աշխարհի երկրների աղբավայրեր։ Նմանատիպ իրավիճակ է տիրում Ճապոնիայում։ Նույնիսկ այն պլաստիկը, որն ուղղակի այրվել է, համարվում է վերամշակված։
Վերամշակման մեծ մասը, որն այսօր տեղի է ունենում ամբողջ աշխարհում, պետք է անվանել «downcycling»: Սա նշանակում է, որ «downcycling» գործընթացով անցած պլաստմասը չի կարող կրկին օգտագործվել, դրա որակը նվազում է։ Ուստի մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ է ընդհանրապես թույլատրվում այս տեսակի պլաստմաս արտադրելը, եթե դա չեն կարող վերամշակվել կամ նորից օգտագործվել։
Աղբն ինքնին ոչ միայն վնասում է մեր մոլորակին, բուսական ու կենդանական աշխարհին եվ հենց մեզ, այլեվ մեզ այնքան է կուրացրել հարստանալու ծարավը, որ առաջացել է այնպիսի մի երեվույթ, ինչպիսին է աղբի մաֆիան։
Հենց որ չքայքայվող ու թունավոր աղբը հայտնվեց աշխարհում, եղան նաեվ դրա վրա փող աշխատողներ։ Մաֆիոզ կլանները տարածքներ են գնում եվ դրանք վերածում աղբանոցների։ Եվ չնայած թղթի վրա ամեն ինչ կարող է օրինական թվալ, այս աղբավայրերը հիմնականում գտնվում են մարդաբնակ վայրերին մոտ եվ խախտում են բնապահպանական բոլոր չափանիշները:
Աղբի մաֆիայի բիզնեսի կարեվոր մասը արդյունաբերական թափոնների ապօրինի տեղափոխումն է։ Եթե բիզնեսը ցանկանում է ազատվել իր թունավոր թափոններից եվ հնարավորինս քիչ գումար ծախսել, ապա այդ թափոնները հանձնվում են մաֆիային: Եվ այս թափոնները պատշաճ, բայց թանկարժեք եղանակով ոչնչացնելու փոխարեն դուրս են հանվում, հետո անհետանում։
Օրինակ, միայն Նեապոլի և հարակից տարածաշրջանի տարածքում բնապահպաններն հաշվել են առնվազն 1200 փոքր և մեծ ապօրինի աղբավայր։ Այս տարածաշրջանում ֆոսֆորի, սնդիկի, մկնդեղի քանակությունը չորս հարյուր անգամ գերազանցում է սահմանված նորմերը։ Ըստ բժշկական վիճակագրության՝ այստեղ մարդիկ քաղցկեղից մահանում են երկու անգամ ավելի հաճախ, քան ազգային միջին ցուցանիշն է։
Վերահսկելով աղբավայրերը՝ մաֆիան ոչ միայն անհամաչափ բարձր շահույթ է ստանում, այլեւ քաղաքները վերահսկելու հնարավորություն ունի։ Հենց որ նրանց արգելում են աղբը բերել իրենց աղբավայր, քաղաքը վերածվում է աղբավայրի։
Աղբը հասարակության սպառողական ֆորմատի փտած դեմքն է։ Դրանով մենք սպանում ենք մոլորակը եվ դեռ ավելին ... մենք սպանում ենք ինքներս մեզ: Մեզ համար ձեռնտու չէ աղբի վերամշակումը։ Մեզ համար ձեռնտու չէ զարգացնել տեխնոլոգիաներ, որոնք կմաքրեն մեր մոլորակը։ Բայց սա անշահավետ է սպառողական տնտեսության շրջանակներում, որը մենք ինքներս վեր ենք դասում մարդկային կյանքից։
Այն, ինչ մենք իսկապես կարող ենք և պետք է անենք այսօր, հասարակության ձևաչափը սպառողականից փոխելն է ԱՐԱՐՈՂԻ: Երբ բոլոր երկրներում սահմանադրական մակարդակով ընդունվեն Արարող հասարակության 8 Հիմքերը, նման սխեմաները անհնարին կլինեն։ Որովհետև ամբողջ աշխարհում գլխավոր արժեքը կլինի Մարդու կյանքը։ Նման պայմաններում այս ամբողջ կեղտը տեղ չի ունենա մոլորակի վրա և մարդկանց հարաբերություններում։ Ցանկացած բիզնես կկառուցվի միայն մեկ նպատակով՝ բարելավել մարդկանց կյանքը, օգուտ բերել մոլորակին և ողջ մարդկությանը:
Թողնել մեկնաբանություն