«Մեքենաներում գտնում են ամբողջ ընտանիքներ, որքեր պարզապես ածխացել ու խորովվել են:Նրանք մեքենա են գտել՝ մայրիկն ու հայրիկը առջևի նստատեղին, իսկ երեք երեխաները՝ հետևում։Այն օրը, երբ հրդեհը պատել էր Լահայնան, դպրոց չկար, ծնողները աշխատավայրում էին, իսկ բոլոր երեխաները՝ տանը։ Ուստի մեծ թվով երեխաներ մահացան։»Show more
«Այդ օրը հսկայական տրավմա թողեց։ Հիշում եմ, երբ մենք մեքենայով գնում էինք, և ես մտածում էի. Արդյոք ես վերջին անգամ եմ տեսնում իմ երեխաներին, Նրանց դեմքերը:..»
«Վերևից բեկորներ էին թափվում մեզ վրա, իսկ մենք փորձում էինք թրջվել, որ չվառվենք։ Չէի մտածում, ուղղակի աղոթում էի ու ասում․ «Տեր, խնդրում եմ, ոչ այսօր։ Ես, չգիտեի ինչ ասեի»։
«Օվկիանոսը... երեխաներիս մի քանի անգամ տարավ։ Բայց այո... Մենք... մենք կպանք իրար, դիմացանք։ Ես ասացի. «Մենք այսպես չենք մեռնի։ Ո՛չ»:
😱 Դա, ինչպես սարսափ-ֆիլմերում, պարզապես շատ ավելի սարսափելի էր, քանի որ իրականում էր տեղի ունենում:
Պատկերացրրեք, որ դուք դուրս եք գալիս տնից, շնչում եք մոտակա հրդեհի ծուխը և բոլոր կողմերից տեսնում եք կրակի մոտենալու պատը: Դուք վազում եք մեքենայի մոտ, միանում եք նույն խուճապի մեջ ընկած մարդկանց հսկայական հերթին, բայց քաղաքից դուրս գալու ճանապարհին, երբ հրդեհի աղմուկը վերջապես փոխվում է կապույտ երկնքով, ձեզ հանկարծակի կանգնեցնում է ոստիկանությունը և ստիպում ետ գնալ: Եվ դու վերադառնում ես կրակի պատի մոտ՝ տենդագին մտածելով, թե ինչպես փախչել: Եվ ձեր շուրջը այրվում և բռնկվում են մեքենաները, դուք կարող եք լսել սարսափի ճիչեր, դեռ կան կենդանի մարդիկ, որոնք պառկած են ճանապարհի եզրին, բայց դուք ոչինչ չեք կարող անել նրանց օգնելու համար…
Այս ֆիլմից, որն առաջին անգամ ներկայացվել է «Գլոբալ ճգնաժամ։ Ամերիկան քառուղում 2024» Ազգային օնլայն կոնֆերանսում, դուք կիմանաք.
🔥 Ի՞նչու մարդիկ չեն նախազգուշացվել սկսված հրդեհի և ժամանակին տարհանման անհրաժեշտության մասին:
🔥 Ի՞նչ պատահեց նրանց հետ, ովքեր կարողացան փախչել կրակի դժոխքից:
🔥 Ի՞նչ դրամական օգնություն է հատկացրել կառավարությունը այն մարդկանց, ովքեր կորցրել են ամեն ինչ՝ տներից մինչև դեղորայք։
🔥 Որտե՞ղ են այսօր ապրում նրանք, ովքեր կորցրել են իրենց սեփական տները:
🔥 Ինչու՞ իշխանությունները սկսեցին կազմակերպված սնունդ, ջուր և դեղորայք տեղափոխել հրդեհից ընդամենը մի քանի օր անց։
🔥 Ինչպե՞ս պատահեց, որ Հավայան կղզիների իշխանությունները միայն 2 օր անց օգնության համար դիմեցին դաշնային կառավարությանը:
🔥 Հնարավո՞ր էր ինչ-որ բան անել մարդկանց փրկելու և զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար։
Վերջին հարցի պատասխանն ակնհայտ է, քանի որ Լահայնայից ընդամենը 2,5 ժամ ծովով կամ 30 րոպե օդով հեռավորության վրա գտնվում է Փերլ Հարբորի ամենամեծ ռազմածովային բազան: Ամերիկացի զինվորականները կարող էին փրկել տասնյակ մարդկանց և հայտնի դառնալ ամբողջ երկրում, սակայն նրանք այդպես էլ համապատասխան հրաման չստացան։ Ինչու՞։ Ի վերջո, ԱՄՆ-ի բանակը ֆինանսավորվում է հենց հարկատուների փողերով՝ հենց այն մարդկանց, ովքեր զոհվեցն կրակի մեջ՝ հուսահատ հավատալով, որ թեկուզ վերջին պահին, բայց կփրկվեն, ինչպես սովորաբար լինում է ամերիկյան բլոկբաստերներում։
❓ Ինչու՞ է պետք բանակը, որն ի վիճակի չէ պաշտպանել տարերքից և ճիշտ պահին օգնել։
❓ Ինչու՞ է պետք մի կառավարություն, որը չի մտածում մարդկանց մասին։
️☀️ Մենք կարող ենք ապահովել մոլորակի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը միայն Արարող հասարակության մեջ, որտեղ հիմնական արժեքը յուրաքանչյուր մարդու կյանքն է: Բայց դրա համար մեր մոլորակի յուրաքանչյուր բնակիչ պետք է իմանա սպառողական ձևաչափից Արարող ձևաչափին անցնելու հնարավորության մասին ։ Ներդրում կատարիր քո ապագայի և երեխաներիդ անվտանգության մեջ. Պատմիր Արարող հասարակության մասին բոլոր ընկերներիդ, հարևաններիդ և ծանոթներիդ: Այսօր ամեն ինչ կախված է քեզանից:
Թողնել մեկնաբանություն