Կլիմայական ճգնաժամը սպառնում է ամբողջ աշխարհին: Երկրաշարժ Մարոկկոյում։

21 September 2023

Կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության (C3S) տվյալներով՝ 2023 թվականի ամառն ամենաշոգն էր գրանցումների պատմության մեջ՝ զգալիորեն տարբերվելով նախորդ տարիների ցուցանիշներից։2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-7-Ը

🌀 ԲՐԱԶԻԼԻԱ: Բրազիլիայի տարածքում արտաարևադարձային ցիկլոնի արդյունքում հարավային նահանգներում սկսվել են հորդառատ անձրևներ կարկուտով, ջրհեղեղներով և սողանքներով: Այս բնական իրադարձությունը դասվել է երկրի ամենամահաբեր աղետների շարքում: Պաշտոնական տեղեկագրի համաձայն ՝ զոհվել է 42 մարդ, 25-ը համարվում են անհետ կորած։Show more
Սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների մասին մանրամասները դիտեք մեր նոր ռեպորտաժում:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-4-Ը

🌀 ԻՍՊԱՆԻԱ: «Դանա» փոթորկի համակարգը հորդառատ անձրևներ և ուժեղ քամիներ է բերել Իսպանիայի մեծ մասում: Հսկայական ջրհեղեղները վնասել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, բնակելի տները և գյուղատնտեսական հողերի հսկայական տարածքները:Հաղորդվում Է զոհերի և անհետ կորածների մասին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 2023

🌊 ԹՈՒՐՔԻԱ. Միանգամից երկու տարերքով՝ կրակով և ջրով, փորձություն է անցել Թուրքիան։Հորդառատ անձրևները խաթարել են կյանքը երկրի շատ նահանգներում։ Սևծովյան տարածաշրջանում լայնածավալ ջրհեղեղներ են տեղի ունեցլ։ Մռնչացող հոսքերը բառացիորեն շրջում էին մեքենաները հեղեղված ճանապարհներին:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 2023

🔥 ԹՈՒՐՔԻԱ: Ստամբուլի նահանգի անտառային գոտում արագ աճող հրդեհ է բռնկվել: Կրակը սպառնացել է բնակելի շինություններին։ Տեղի բնակիչներն օգնել են հրշեջներին կրակը մարել։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը

🌊 ԹՈՒՐՔԻԱ: Ջրհեղեղներն ընդգրկել են Թուրքիայի ամենամեծ քաղաքը՝ ՍՏԱՄԲՈՒԼԸ: Հեղեղվել են գրեթե երկու հազար տներ, խանութներ և վարչական շենքեր։Վատ եղանակի զոհ է դարձել 2 մարդ, ավելի քան 30-ը հոսպիտալացվել են։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-7-Ը

💦 ՀՈՒՆԱՍՏԱՆ: Էգեյան ծովի կողմից «Դանիել» փոթորկային ցիկլոն է սկսվել։ Ուժեղ ամպրոպներով տեղատարափները մի քանի օր չեն դադարել:Տեղեկություններ են ստացվել զոհվածների և անհետ կորածների մասին։ Փոթորկի պատճառած վնասները դեռ պետք է հաշվարկվեն:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-4-Ը

🌀 ԹԱՅՎԱՆ «Հայքույ» թայֆունը հարվածել է Թայվանի արևելքում գտնվող Թայդուն շրջանին։ Քամին, որի պոռթկումները տեղ-տեղ հասնում էին 195 կմ/ժ-ի, հեշտությամբ թափում էր ծառերն ու մետաղական կոնստրուկցիաները։
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը

🌀 ՉԻՆԱՍՏԱՆ: Մեկ օր անց «Հայքույ» թայֆունը չափազանց հորդառատ անձրևներ է բերել Չինաստանի Ֆուցզյան նահանգի շատ քաղաքներ: Տարերքը մարդկանց մահվան և ավելի քան 114 000 մարդու տարհանման պատճառ է դարձել:
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-8-Ը

🌀HONG KONG: «Հայկույ» թայֆունի հետևանքով առաջացած ինտենսիվ տեղումները հանգեցրել են լայնածավալ ջրհեղեղների հարևան Հոնկոնգում:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 2023

💠 ՎՐԱՍՏԱՆ։ Կախեթիում կարկտաբեր փոթորիկը՝ բռունցքի չափի կարկուտով և հորդառատ քամով վնաս են հասցրել խաղողի այգիներին և գյուղատնտեսական հողերին: Վնասվել են տների տանիքներ, ավտոմեքենաներ, էլեկտրահաղորդման հենասյուներ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 2023

🆘 ՄԱՐՈԿԿՈ։ 6.8 մագնիտուդով հազվագյուտ երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում, այլ տվյալներով՝ 7:Ստորգետնյա ցնցումը հարվածել է Երկրի կենտրոնին։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշի հայտնի զբոսաշրջային և տնտեսական կենտրոնից ոչ հեռու։Սա այստեղ ամենաուժեղ երկրաշարժն է առնվազն վերջին 120 տարվա ընթացքում:ԱՀԿ-ի տվյալներով՝ Մարաքեշում և հարակից շրջաններում տուժել է ավելի քան 300,000 մարդ։
Ինչպես տեսնում ենք, շատ երկրներ արդեն բախվում են կլիմայի փոփոխության գլոբալ հետևանքների հետ:
🔹Բայց ինչու՞ միջազգային կազմակերպությունները, ներառյալ ՄԱԿ-ը, մինչ այժմ չեն նախաձեռնել կլիմայի փոփոխության խնդրի լուծման համար միասնական համաշխարհային գիտական կենտրոնի ստեղծումը:

🔹 Ինչու՞ մինչ այժմ չկա գլոբալ փրկարար ծառայություն և չի մշակվել արդյունավետ տնտեսական մոդել՝ կլիմայական աղետներից բոլոր տուժածներին ժամանակին օգնություն ցուցաբերելու համար:
Կլիմայի հետ կապված իրավիճակը սրվում է, և այս խնդրի լուծման միակ բանալին ամբողջ աշխարհի լավագույն գիտնականների անհապաղ համագործակցությունն է:Եվ արագ արձագանքումը և ջանքերի համակարգումը կարող են փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր, որոնք կլիմայական Ցերբերոսը խլում է ամեն օր:


Թողնել մեկնաբանություն
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կապվել մեզ հետ՝
[email protected]
Հիմա յուրաքանչյուրը իսկապես կարող է շատ բան անել։
Ապագան կախված է յուրաքանչյուր անձի անհատական ընտրությունից։