Աննախադեպ շոգ Մեքսիկայում և Հնդկաստանում. Կլիմայի փոփոխության դաժան իրականությունը

26 June 2023

🟠 «Անտանելի շոգ է։» Այն արտահայտությունն է, որը վերջին ժամանակներում ամենից հաճախ ասում են Մեքսիկայի բնակիչները: Կլիմայագետ Մաքսիմիլիանո Հերերան հայտարարել է. «Մեքսիկան ապրում է իր պատմության մեջ ամենաուժեղ շոգը, և դա միայն սկիզբն է»:

ՀՈՒՆԻՍԻ 2023

☀️ ՄԵՔՍԻԿԱ: Երկրի գրեթե ամբողջ տարածքը տառապում է ծայրահեղ բարձր ջերմաստիճանի պատճառով, որը տատանվում է 30-ից 45 աստիճան Ցելսիուսի միջև և նույնիսկ ավելի բարձր: 2023 թվականի հունիսին ջերմաչափերի սյուները գերազանցել են 40 աստիճանի նշագիծը։Show more

Անտանելի շոգի, այն մասին, թե ինչպես է շոգը սաստկանում և ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել, դիտեք մեր նոր ռեպորտաժում:

Անտանելի շոգը 10-ից ավելի մարդկանց մահվան պատճառ է դարձել։ Փորձագետները նշում են, որ այս հունիսին անսովոր է տվյալ ամսվա համար նման բարձր կամ ատիպիկ ջերմաստիճան ունեցող օրերի ինտենսիվությունն ու տևողությունը:

2023 ԹՎԱԿԱՆ

☀️ ՄԵՔՍԻԿԱ: Տարածքի մեծ մասում նկատվում է ուժեղ և ծայրահեղ երաշտ: Սա հատկապես մտահոգիչ է, քանի որ այն հրահրում է ջրի աճող դեֆիցիտ: Երկրում բարձր ջերմաստիճանի շրջանը սկսվել է դեռևս մարտին և, ըստ կանխատեսումների, կտևի մինչև հոկտեմբեր:

️⚠️ ️ Շոգը վտանգում է ագրոպարենային ոլորտը։ Առնվազն յոթ նահանգների ֆերմերները վախենում են, որ դա մեծապես կազդի բերքի վրա և հետագայում կհանգեցնի այնպիսի ապրանքների գների բարձրացմանը, ինչպիսիք են ձուն կամ հավի միսը:

Միայն Իդալգո և Քուերետարո Նահանգներում այս տարի կորել է 40,000 հեկտար տարածք, որը նախատեսված էր սուրճի, եգիպտացորենի, լոբու և վարսակի մշակման համար:

Գյուղապրանքների արտադրողներն անհանգստացած են նաև այն փաստով, որ արդեն մոտ ժամանակներս կարող են բախվել ոչ միայն ջրի պակասի, այլև այնպիսի ռեսուրսների արժեքի բարձրացման հետ, ինչպիսին է անասնակերը:

ՀՈՒՆԻՍԻ 2023

☀️ ՀՆԴԿԱՍՏԱՆ: Հունիսյան շոգը շատ անտիպ է, քանի որ այս ամիս մուսոնային անձրևները սովորաբար արդեն հովացնում են ենթամայրցամաքը:Associated Press-ի գնահատականներով՝ միայն Ուտար Պրադեշ և Բիհար Նահանգներում բարձր ջերմաստիճանից մահացել է մոտ 200 մարդ:

⚡ Իրավիճակը սրվում է էլեկտրաէներգիայի կանոնավոր անջատումներով։ Մարդիկ մնում են առանց ջրի, օդափոխիչների և օդորակիչների։Շատերի համար սա դառնում է անտանելի փորձություն՝ հաշվի առնելով, որ ջերմաստիճանը գերազանցում է 40° C:

Հնդկաստանում կրիտիկական իրավիճակը սրվում է լայնածավալ ջրհեղեղներով։ Ավելի մանրամասն մենք ներկայացնում ենք մեր նոր ռեպորտաժում:

2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ ՎԵՐՋ

🌊 ՀՆԴԿԱՍՏԱՆ: Ասամ նահանգի բնակիչների համար աղետ են դարձել լայնածավալ ջրհեղեղները։ Ջրի տակ են հայտնվել ամբողջ գյուղեր ու գյուղատնտեսական մեծ տարածքներ։Աղետների դեմ պայքարի վարչության (ASDMA) տվյալներով՝ դրանցից տուժել է մոտ կես միլիոն մարդ։Տասնյակ հազարավոր մարդիկ ապաստարան են գտել են ժամանակավոր օգնության ճամբարներում։

⚠️ Մուսոնային անձրևների սեզոնը դեռ նոր է սկսվել, իսկ դրությունն արդեն շատ կրիտիկական է։

Այժմ կլիմայական փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ ընդգրկում են մեր երկրագնդի ամբողջ տարածքը։ Կլիմայական ճգնաժամի լուծման համար մեզ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում։

📍 Բայց կա նաև լավ նորություն։ Մենք կարող ենք հասցնել հասարակության մեջ ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն միավորել բոլոր գիտնականներին՝ այս հարցը ուսումնասիրելու և լուծում գտնելու համար։ Մանրամասները տես «Գլոբալ ճգնաժամ։ Ելք կա։» միջազգային օնլայն ֆորումում։


🌎 Մեր Կլիմայական ճգնաժամ ալիքը լուսաբանում է մարդկության գլոբալ խնդիրները՝ կատակլիզմներ, շաբաթվա կատակլիզմներ, կլիմայի փոփոխություն, գլոբալ տաքացում, կլիմա, կատակլիզմներ այսօր, բնական աղետներ, աղետներ, բնական աղետներ, փոթորիկ, ջրհեղեղներ, աննորմալ ջերմություն, սառցադաշտերի հալեցում, կլիմայի գլոբալ փոփոխություն, երաշտ, երկրաշարժ, տաքացում, հրդեհներ, ռեկորդային ձյուն, սելավներ, սողանքներ, պտտահողմ, ջերմային ալիք, ջրհեղեղ, ջրհեղեղ, ցունամի, որը տեղի է ունենում աշխարհի հետ:Պատմության մեջ ամենամեծ իրադարձությունը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 22-ին «Գլոբալ ճգնաժամ։ Ելք կա։» միջազգային օնլայն ֆորումում։

Թողնել մեկնաբանություն
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կապվել մեզ հետ՝
[email protected]
Հիմա յուրաքանչյուրը իսկապես կարող է շատ բան անել։
Ապագան կախված է յուրաքանչյուր անձի անհատական ընտրությունից։