Աճող սպառնալիք մարդկության համար

11 September 2023

❗ Կլիման շարունակում է կործանարար հարվածներ հասցնել տարբեր երկրներին։Show more

ՕԳՈՍՏՈՍԻ 26, 2023

🔸 Խոշոր կարկուտը լուրջ վնաս է հասցրել Գերմանիայի հարավում գտնվող Բավարիային։

🔸 Իտալիայի հյուսիսում մոլեգնել է «Պոպպեա» ցիկլոնը։

🔸 Ջենովայում՝ Լիգուրիայի շրջանում, 24 ժամվա ընթացքում տեղացել են մոտ 200 միլիմետր տեղումներ, ընդ որում քամու պոռթկումները հասել են 180 կմ/ժ արագության:

🔸 Փոթորիկը ծածկել է Բալեարյան կղզիները։

🔸 Փոթորիկը անձրևներ բերեց Ֆրանսիա: Սավոյայի դեպարտամենտում հսկայական սողանք է տեղի ունեցել ։
ՕԳՈՍՏՈՍԻ 27, 2023

🔹 Հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղների և սողանքների Տաջիկստանի հսկայական տարածքներում, ինչը հանգեցրել է ավելի քան 10 մարդու մահվան:

🔹 Չինաստանում ջրհեղեղներից տուժել են Հուբեյ նահանգի Յիչանի բնակիչները։

🔹 Նեվադո դել Ռուիս հրաբխի վրա գրանցվել է նրա ակտիվության աճ և նկատվել է մոխրի հերթական արտանետումը։

🔹 Վրաստանում տեղի է ունեցել միջնադարյան լեռան լանջի փլուզում վանքի վրա։
ՕԳՈՍՏՈՍԻ 28, 2023

🔺 «Ռեա» ուժեղ փոթորիկը պատուհասել Է Կորսիկան և հանգեցրել 1 մարդու մահվան։

🔺 Խորվաթիայում փոթորկոտ քամի եւ տորնադո է մոլեգնել Իստրիայի շրջանում։

🔺 Իտալիայում փոթորկի և ջրհեղեղի ազդեցության տակ են հայտնվել երկրի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններ։

🔺 Ավստրիայում ջրհեղեղները տևել են ևս մի քանի օր:

🔺 Հունաստանում այս ամառ շարունակվող անտառային հրդեհները Եվրոպայում ամենամահաբերն են ճանաչվել։

🔺 Ինդոնեզիայում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

🔺 «Իդալիա» արևադարձային փոթորիկն առանց էլեկտրականության է թողել ավելի քան 200 հազար օգտատիրոջ և ջրհեղեղներ է առաջացրել Կուբայի արևմուտքում:

🔺 Արևմտյան Վիրջինիայի մի քանի շրջաններում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն Է հայտարարվել։
ՕԳՈՍՏՈՍԻ 29, 2023

🔹 Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասում ջրհեղեղների նոր ալիք է տեղի ունեցել։ Սաստիկ ջրհեղեղը հանգեցրել է քսանմեկ բնակավայրի մեկուսացման և ավելի քան 1000 բնակիչների տարհանման։

🔹 Կրասնոդարի երկրամասում, Գելենջիկում անտառային հրդեհներ են բռնկվել շուրջ 120 հա մակերեսով:

🔹 Ուժեղ կարկուտով քամին հարվածել է Լեհաստանի և Գերմանիայի որոշ շրջաններին։

🔹 Շվեյցարիայի Ցերմատ լեռնադահուկային հանգստավայրում ձյուն է տեղացել, չնայած դրանից մի քանի օր առաջ այստեղ անոմալ շոգ էր։

🔹 Թուրքիայի Էրզինջան քաղաքում բնակիչները ստիպված են եղել փրկվել սելավներից ։

ՕԳՈՍՏՈՍԻ 30, 2023

🔻 Տեղ-տեղ հեղեղվել է Ռումինիան, տորնադոն և փոթորկոտ քամին պոկել են տանիքները և ծառեր տապալել։

🔻 «Իդալիա» փոթորիկը դուրս է եկել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափեր։ Դրանից հետո տուժել են Ջորջիան և Հարավային Կարոլինան։ Քամու ուժգնությունը հասել է 215 կմ/ժ արագության։

🔻 Ավելի վաղ մի քանի օր շարունակ Ֆիլիպինների ափերի մոտ մոլեգնում էր «Գյորինգ» («Սաոլա») թայֆունը։ Օգոստոսի 30-ի տվյալներով՝ թայֆունի ազդեցության հետևանքով տուժել է մոտ 200 000 մարդ Լուսոնի և Վիսայան կղզիների յոթ շրջաններում:
ՕԳՈՍՏՈՍԻ 31, 2023

🔸 Այն բանից հետո, երբ «Գյորինգ» թայֆունը հանդարտվել է, Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հորդառատ անձրևներ են տեղացել։

🔸 Մեքսիկայում՝ Գվադալախարա քաղաքում, որոշ շրջաններ այնքան են հեղեղվել, որ ջուրը գրեթե հասել է մարդատար ավտոմեքենաների տանիքներին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2023

🔹 Տեղական չափանիշներով տեղումների զգալի քանակ է տեղացել Քալիֆորնիա նահանգի հարավում գտնվող Կոաչելլա հովտում։

🔹 Հարավային Նևադայում ինտենսիվ տեղումները հանգեցրել են Լաս Վեգասում հանկարծակի ջրհեղեղների: Ավելի քան 6 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

🔹 Պարագվայի տարածքի վրայով փոթորկային ցիկլոն է անցել։ Մի քանի դեպարտամենտներում այն ուղեկցվել է կարկուտով և վնասել բնակելի տները, ինչպես նաև կասավայի և այլ մշակաբույսերի տնկարկները:

🔹 Ինդոնեզիայում Սումբինգ հրաբխի լանջերին հրդեհ է բռնկվել։ Լեռ բարձրանացող բազմաթիվ զբոսաշրջիկների ստիպված շտապ տարհանել են։

🔹 Ուշ երեկոյան Հոնկոնգի ափամերձ ջրեր Է մտել «Սաոլա» թայֆունը։ Տեղական աստղադիտարանը հայտնել Է ժամում 195 կիլոմետր առավելագույն տեւական արագությամբ քամիների եւ ռեկորդային փոթորկի ալիքի մասին, որը գրեթե 4 մետրով գերազանցել է նորման:
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 2023

💠 «Սաոլան» հասավ Հարավային Չինաստան։ Ֆուցզյան նահանգի Չժանչժոու քաղաքում սաստիկ հեղեղումների պատճառով տուժել են բազմաթիվ բնակիչներ, որոնք հայտնվել են առանց կապի և սննդի միջոցների:Այս թայֆունը օիդերեվութաբանների կողմից արդեն ճանաչվել է որպես ամենադաժանը վերջին 70 տարվա ընթացքում։

💠 Նույն օրը ԱՄՆ-ի Արիզոնա նահանգը ծածկվեց հզոր ավազամրրիկով։ Չնայած նախազգուշացումներին՝ տարերքը շատ ամերիկացիների անակնկալի է բերել։
Որոշ մարդիկ դեռեվս կարծում են, որ մոլորակի վրա տեղի ունեցող բոլոր աղետները տեխնածին գործընթացներ են, կամ ամեն ինչի պատճառը մարդկային գործոնն է:Եթե ձեզ հետաքրքրում են այս տեսությունները հերքող փաստերը, ինչպես նաեվ աճող կլիմայական ճգնաժամի իրական պատճառները, գրեք այդ մասին մեկնաբանություններում:

Թողնել մեկնաբանություն
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կապվել մեզ հետ՝
[email protected]
Հիմա յուրաքանչյուրը իսկապես կարող է շատ բան անել։
Ապագան կախված է յուրաքանչյուր անձի անհատական ընտրությունից։