Այս տեխնոլոգիաները կարող են լուծել սովի համաշխարհային խնդիրը

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն օր սովից մահանում է 24 հազ. մարդ։

Մենք ապրում ենք անկայունության ժամանակներում՝ համաճարակներ, տնտեսական ճգնաժամեր, կլիմայական աղետներ, ռազմական հակամարտություններ։ Դրանք սովի շեմին են կանգնեցրել ևս միլիոնավոր մարդկանց։

Համոզվա՞ծ ես, որ դու նրանց թվում չես լինի։ Հասարակության սպառողական ձևաչափում այսօր ոչ ոք պաշտպանված չէ սովից։ Բայց սա աբսուրդ է։ Ինչո՞ւ։ Եկեք նայենք արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաներին:

Ուղղահայաց ֆերմաներ

Նման տեխնոլոգիաներից մեկը՝ դա ուղղահայաց ֆերմաներն են: Նրանք հսկայական առավելություններ ունեն ավանդականների նկատմամբ:

  • տարեկան տալիս են 300-ից ավելի անգամ շատ սնունդ և մինչև 30 անգամ բերք

  • Օգտագործում են 95%-ով ավելի քիչ ջուր և 80%-ով ավելի քիչ հող

  • թույլ են տալիս ամբողջ տարին աճեցնել տարբեր մշակաբույսեր՝ առանց թունաքիմիկատների օգտագործման

  • կախված չեն եղանակից և գտնվելու վայրից և գործնականում չեն պահանջում լոգիստիկ ծախսեր

  • բերքը կարելի է հավաքել նույնիսկ Անտարկտիդայում:

Ակվապոնիկա

  • Թույլ է տալիս միաժամանակ ձուկ և բանջարեղեն աճեցնել մեկ փակ շրջքպտույտով

  • ձկների կենսագործունեության թափոնները պարարտացնում են բույսերը ՝ արագացնելով դրանց աճը 40% – ով:

  • էկոլոգիապես մաքուր է և կարող է աշխատել գրեթե առանց թափոնների՝ չաղտոտելով ջրավազանները

  • չի օգտագործում թունաքիմիկատներ և 10 անգամ ավելի քիչ ջուր է սպառում

  • 1000 քառակուսի մետրի վրա կարելի է հավաքել նույնքան բերք, որքան 2 հեկտար դաշտերից և 20 հեկտար լճակներից

  • կարող է աշխատել արևադարձային գոտիներում կամ չոր անապատում: Եվ նույնիսկ երկնաքերի տանիքին:

Սննդի 3D տպագրություն

Մարդկությունն արդեն սովորել է 3D տպիչով սնունդ տպել, բջիջներից ձուկ և հավի միս աճեցնել։ Եվ նույնիսկ օդից սնունդն այլևս ֆանտաստիկա չէ: Ֆիննական մի ընկերություն գործարան է կառուցում՝ օդից ալյուր պատրաստելու համար և հաղթել է մրցույթի առաջին փուլը՝ սպաարկելու համար այլ մոլորակներ ուղարկելիք տիեզերական առաքելությունները:

Եվ սրանք ընդամենը մի քանիսն են այսօր գոյություն ունեցող բազմաթիվ տեխնոլոգիաներից, բայց նույնիսկ դրանք արդեն կարող են մեկընդմիշտ լուծել սովի խնդիրը: Բայց այսօր նման տեխնոլոգիաները պարզապես օգտագործվում են, որպես կանոն, ռազմական եւ տիեզերական նպատակներով, ընդ որում, ծախսվում են առասպելական գումարներ։ Իսկ սովի խնդիրը չի լուծվում, այն միայն խորանում է։

Մենք կարող ենք հաղթահարել սովը

Ամենուր քաղաքների ենթակառուցվածքներում նման տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը կարող է յուրաքանչյուր մարդու ապահովել սնունդով։ Սննդամթերքի աճեցման գործընթացը կանկախանա կլիմայից, եղանակից, բնակության վայրից, հողի բերրիությունից կամ լոգիստիկայից:

Սպառողական հասարակաչգում սովը՝ դա ամենքիս հեռանկարն է: Արարող հասարակության մեջ աշխարհի ոչ մի երկրում ոչ մի մարդ սոված չի քնելու: Արարող հասարակության մեջ մենք ինքներս՝ մարդիկ ենք համատեղ որոշելու, թե ինչ հայտնագործություններ է պետք ներդնել առաջին հերթին։ Իսկ բոլորի համար տեղեկատվության հրապարակայնությունն ու թափանցիկությունը թույլ կտա հուսալիորեն վերահսկել մեր որոշումների իրականացումը։

Մի՞թե ապագայի նման հեռանկարի մասին չէ, որ երազում ես։

Իմացիր ավելին նախագծի մասին և միացիր:


Թողնել մեկնաբանություն
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կապվել մեզ հետ՝
[email protected]
Հիմա յուրաքանչյուրը իսկապես կարող է շատ բան անել։
Ապագան կախված է յուրաքանչյուր անձի անհատական ընտրությունից։