2022 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցավ «Համաշխարհային ճգնաժամ։ Մենք մարդիկ ենք։ Մենք ուզում ենք ապրել» համամարդկային ֆորումը, որտեղ հնչեցին այսօրվա ժամանակակից հասարակության ձևաչափի անհեթեթության ու հեռանկարների բացակայության վերաբերյալ փաստերը և առաջարկվեցին իրական ելքեր ստեղծված իրավիճակից։
Խոսնակների մեջ էր նաև քաղաքական գիտությունների դոկտոր, Ատլանտայի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ, Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի Սեմ Նունի դպրոցի միջազգային հարաբերությունների պատվավոր պրոֆեսոր Ռոբերտ Քենեդին։
Նա բարձրաձայնեց այն մարտահրավերների մասին, որոնք սպառնում են մոլորակի վրա մեր գոյությանը.
➖ շարունակվող զանգվածային ոչնչացման զենքի տարածում
➖ անհավասարություն. մարդկանց 1,1% -ին պատկանում է համաշխարհային հարստության կեսը, իսկ 55% -ին՝ ընդհամենը 1,3% -ը
➖ սովին հասցնող աղքատություն, բժշկական օգնության բացակայություն, կրթության և նորմալ կենսապայմանների բացակայություն
➖ կառավարական շրջանների կաշառակեռություն
-Այսպիսով, ի՞նչ կարելի է անել: Մենք պետք է աշխատենք հիմնավորապես փոխենք մեր հայացքը ժողովուրդների եւ հասարակությունների վերաբերյալ: Աշխարհը ինքնուրույն չի փոխվի: Անհրաժեշտ քայլերի շարքում է ներառվում մեծ գումարների հսկողությունը: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք մեզանից տարբերվող այլ ժողովուրդներին և մշակույթներին,- շեշտեց Ռոբերտ Քենեդին և շարունակեց․
-Մենք պետք է արարող տեսանկյունից մոտենանք մեր բոլորիս և ողջ մոլորակի ապագային սպառնացող հրատապ խնդրի լուծմանը: Մեզ հարկավոր է ավելի արարող հասարակություն:»
➡️ «Համաշխարհային ճգնաժամ: Մենք մարդիկ ենք: Մենք ուզում ենք ապրել» Միջազգային առցանց ֆորում՝ 100 լեզուներով համաժամանակյա թարգմանութամբ։ https://creativesociety.com/hy/global-crisis-we-are-people-we-want-to-live
Թողնել մեկնաբանություն