Արարող հասարակությունը՝ դա այն հասարակությունն է, որում յուրաքանչյուր մարդու կյանքը գլխավոր արժեքն է հանդիսանում: Արարող հասարակության մեջ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի մարդիկ դրսևորեն իրենց մարդկային լավագույն հատկությունները, որտեղ յուրաքանչյուր մարդ հոգ է տանում հասարակության մասին, իսկ հասարակությունը հոգում է մարդու մասին:
Պարզելու համար, թե ինչպես են աշխարհում մարդիկ տեսնում այդպիսի հասարակությունը, «ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» պրոեկտի շրջանակներում անց է կացվում սոցիալական հարցում: Մարդիկ ամբողջ աշխարհում պատասխանում են այն հիմնական հարցերին, որոնք վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին և ամբողջ մարդկությանը:
Ինչպիսի՞ աշխարհում ենք մենք իրականում ցանկանում ապրել։ Ի՞նչ է արարող հասարակությունը։ Ի՞նչը կարող է միավորել երկրի վրա գտնվող բոլոր մարդկանց;