Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ եկել է հասարակության և ինքներս մեր մեջ որպես մարդ գլոբալ փոփոխություններ կատարելու դարաշրջանը։ Շատերի համար արդեն ակնհայտ է, որ հասարակությունն այժմ գտնվում է լինել - չլինելու եզրին։ Ասես սառցե ստի, խաբեության, անմարդկայնության սառցե զանգվածը լեռան լանջին, որի վրա խճճված է մեր ողջ սպառողական քաղաքակրթությունը։ Արդյոք սա՞ է նրա գագաթնակետը: Կլիմայական, տնտեսական, քաղաքական, համաճարակային և այլ պատճառներով հրահրված հասարակական գիտակցության լարվածության սթրեսային ձնահյուիս գահավիժումը անխուսափելի է։ Հարցը միայն հետեւանքներն են։ Ինչպե՞ս կարող ենք մենք՝ մարդիկ, ակնկալել մեր ապագան հիմա: Ինչպե՞ս կարող ենք բոլորս գոյատևել և նվազագույնի հասցնել անխուսափելի կորուստների ռիսկերը: Ելք կա!
Ինչպես գիտեք,ձնահյուսի գահավիժումը կարող է տեղի ունենալ մի փոքր հրումով, նույնիսկ նրա վրա ճնշում գործադրելով մեկ անձի կողմից: Բայց ո՞ւր է ընդանալու հասարակության ընդհանուր շարժումը։ Էգոիզմի ու հպարտության աղետալի անդունդը, թե՞ լիահոս Արարման գետի հունը, որը հասարակությանը զարգացմանը նոր ձև կտա և բարենպաստ պայմաններ կստեղծի մեր քաղաքակրթության հաջորդ սերունդների համար, կյանքի վերածննդի համար: Ձեզանից բացի ուրիշ ո՞վ կարող է փոխել այս վեկտորը: Այս հոդվածը այն մասին է, թե ինչպես դա անել:
* * *
2019 թվականի մայիսի 11-ին տեղի ունեցավ գլոբալ մասշտաբի իրադարձություն, որը հիմք դրեց ամբողջ համաշխարհային հանրությանը անխուսափելիորեն գլոբալ վերափոխումների: Պատմության մեջ առաջին անգամ բազմաթիվ մարդիկ ամբողջ աշխարհից հավաքվեցին առցանց համաժողովի շրջանակներում Հասարակություն. Վերջին հնարավորությունն է Միջազգային սոցիալական շարժման հարթակում ԱԼԼԱՏՐԱ Մարդիկ բացահայտ և անկեղծ քննարկեցին՝ այսօր ողջ մարդկության առջև ծառացած բոլոր ամենահրատապ խնդիրները։Եվ ամենակարևորը,բացի այդ խնդիրների անկեղծ, ճշմարտացի շարադրումից, հնչեցին այդ խնդիրների լուծման ուղիները։ Այս աննախադեպ իրադարձությունը հանգեցրեց սկիզբ դնելու եզակի հասարակական շարժման գլոբալ նախագծի «Ալլատրա» - «Արարող Հասարակություն» Ո՞րն է նրա յուրահատկությունը: Առաջին հերթին այս նախագիծը կենսական նշանակություն ունի մեր ողջ քաղաքակրթության համար։ Իրականում սա միակ հնարավոր ելքն է էգոիստական, սպառողական և ինքնաոչնչացման փակուղուց, որում այժմ մարդկությունն է հայտնվել։ Այս նախադեպը և դրան հաջորդած իրադարձությունների շղթան օգնեցին ավելի ամրապնդել իմ հույսը, որ ամեն ինչ չէ, որ կորած է՝ անձամբ ինձ և ողջ մարդկության համար:
Անցած ժամանակաշրջանում տարբեր երկրներից Ալլատրա միջազգային հասարակական շարժման մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ բավականին աշխատանք է կատարվել, ովքեր ինչպես և ես ոգեշնչված էին արարչական գաղափարներով։ Անցակցվել է բազմաթիվ սոցիալական հարցումներ ամբողջ աշխարհում, միջազգային առցանց հանդիպումներ, կոնֆերանսներ, նկարահանվեցին բազմաթիվ հարցազրույցներ, տպագրվեցին հետաքրքիր հոդվածներ և իրականացվեցին բազմաթիվ այլ սոցիալական նշանակալից նախագծեր։ Միասին մենք իսկապես ծավալուն աշխատանք կատարեցինք: Բայց, ակնհայտորեն, դա դեռ բավարար չէ տեղեկատվությունը բոլորին հասնելի դարձնելու համար։
Այս ընթացքում մենք շփվել ենք բազմաթիվ մարդկանց հետ ամբողջ աշխարհում, և իսկապես բոլորը, ում հետ զրուցում էինք, ասում էին, որ իրեն պետք է Արարող հասարակությունը, դա իր համար կարևոր է, և նա կցանկանար ապրել այդպիսի աշխարհում։
Այս ամբողջ ընթացքում ես մտածում էի, թե ինչպես արագացնել Արարող հասարակության մասին տեղեկատվության տարածումն ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս կարող ենք բոլորս համախմբվել և մեր ջանքերն էլ ավելի արդյունավետ դարձնել: Ինչպե՞ս փոխանցել այս տեղեկատվությունը և հնարավորությունը Երկրի բոլոր մարդկանց: Ի վերջո, ժամանակը չի սպասում: Մենք արդեն գրեթե ութ միլիարդ մարդ ենք, և դա վերաբերում է բոլորին։ Ի վերջո, եթե հիմա ինչ-որ բան չի արվում, ապա մի որոշ ժամանակ էլ ու աղետների արհավիքը ծածկելու է բոլորին։ Ի՞նչ անել:
Այս հարցերի պատասխանները ես և ընկերներս ստացանք հարգելի Իգոր Միխայլովիչ Դանիլովի հետ մեր զրույցի ընթացքում։ Ինչպես միշտ, Իգոր Միխայլովիչը մեծ համբերությամբ և բարությամբ մանրամասնորեն բացատրեց հասարակության ներկա իրավիճակից փրկության ելքը, Արարող հասարակության կերտման էությունն ու իմաստը, որով ուզում ենք կիսվել բոլորիդ հետ, մեր սիրելի ընկերներ:
Ամենակարևորը նպատակն է։ Եթե կա նպատակ, ամեն ինչ իմաստ ունի, իսկ եթե նպատակ չկա, ապա մնացած ամեն ինչ անիմաստ է։ Ո՞րն է մեր նպատակը։ Մեր նպատակն է դուրս գալ սպառողական հասարակության այս փակուղուց և իրականում թաքնված ստրկության ձևից՝ քողարկված ստրկատիրական համակարգից,որում մենք բոլորս այսօր ապրում ենք որպես մարդկություն և սկսենք ապրել որպես Մարդ և ոչ թե որպես գազան: Իսկ հիմնական նպատակը հոգևոր ազատ մարդկանց Իդեալական համայնքի հասնելն ու կառուցելն է։Հհասարակություն, որը մեր ապագա սերունդներին կերաշխավորի արժանապատիվ կյանք, բարիքներ և հոգևոր ու բարոյական բարգավաճում։ Սիրո և մարդասիրության հասարակություն, կամ ինչպես այն կոչվում է տարբեր կրոններում՝ ԴՐԱԽՏ։ Ապագայի հասարակությունը, որն արդեն փոխում է ձեզ գործողությունների մեջ և լցնում ձեր կյանքը բարձր իմաստով։
Ի՞նչ է անհրաժեշտ այս ամենի համար։ Փուլային զարգացում. Իգոր Միխայլովիչը խոսեց այն հիմնական հասկացությունների մասին, որ Արարող հասարակությունը մարդկության էվոլյուցիայի միջանկյալ փուլն է ստրկատիրական-ֆեոդալական համակարգից մինչև ժամանակակից մարդկանց կյանքի բոլորովին նոր ձևին՝ Իդեալական հասարակություն: Արարող հասարակությունը անցումային փուլ է, առանց որի հնարավոր չէ հասնել բարձրագույն նպատակին՝ իդեալական հասարակությանը,հոգևոր ազատ մարդկանց:
Իգոր Միխայլովիչը այսպիսի հետաքրքիր ասոցիատիվ օրինակ բերեց. «Պատկերացրեք մի փոթորկոտ լայն գետ, որը ջրի տակ անցնող կղզին բաժանում է մեծ ափից։ Այս կղզում կան վայրի կենդանիներ։ Բայց մեր ժամանակակից հասարակությունը, ըստ էության, չի տարբերվում նրանցից։ Մենք խոսում ենք բարձր բաներից, իդեալներից ենք խոսում, բայց իրականում ապրում ենք կենդանիների պես։ Մենք բաժանված ենք և մենք ստեղծել ենք անկլավներ։ Մենք անընդհատ պայքարում ենք տարածքների համար, ճշտում ենք հարաբերություններ, կառուցում ենք հիերարխիաներ, պայքարում գերիշխանության համար։
Արդյո՞ք դա արժանի է Մարդուն: Արդյո՞ք մարդուն հարիր է նման պայմաններում ապրելը։ Ժամանակակից հասարակության մեջ ամեն ինչ դեմ է մարդուն: Մարդիկ իրենք են ստեղծել գերիշխանություններ, որոնք ստրկացրել են իրենց: Առաջնային շահերն են «թղթի վրա», շահեր«պետության», «հասարակության» շահերը՝ ի դեմս փոքր խմբերի համար, և միայն վերջում են այն մարդու շահերը, ով իր ձեռքով. իրականություն է դարձնում նրանց «հեքիաթները»՝ ինքն իրեն մղելով ավելի մեծ ստրկության մեջ։ Արդյոք այդ ամենը ճի՞շտ է։ Ստեղծելով այս աբստրակցիաները՝ մենք մեր իրավունքները փոխանցեցինք նրանց։ Բայց մեր իրավունքների հետ մեկտեղ մեզնից խլեցին մեր բարիքները։ Ժամանակն է այդ ամենը վերադարձնել մարդկանց։ Որովհետև այս աշխարհը ստեղծվել և տրված է մարդուն: Եվ մարդը չպետք է կորցնի Մարդու կարգավիճակը, և միայն այդ դեպքում մենք հնարավորություն կունենանք կառուցել Իդեալական Հասարակություն։
Վերադառնալով մեր օրինակին. Իդեալական հասարակությունն այն է, ինչ գտնվում է գետի այն կողմում՝ կայունության և բարգավաճման մեծ ափին, որը կոչվում է Դրախտ։ Որպեսզի կործանվող կղզին թողնենք և մահվան գետն կարողանանք անցնել, պետք է կամուրջ կառուցել սպառողական-գազանային հասարակակարգից՝ որտեղ իշխում է սուտն ու կեղծիքը, դեպի Դրախտ՝ որտեղ տիրում է Ճշմարտությունն ու Սերը։ Եվ այս կամուրջը պետք է կառուցվի մարդկանց միասնական կամքի և համատեղ գործողության ամուր քարերից։ Այս կամուրջը Արարող հասարակությունն է, որը կանգնած է 8 սյուների վրա։ Ես որոշեցի պարզաբանել. «Ո՞րոնք են այդ սյուները»: Իգոր Միխայլովիչն ասաց, որ այդ կամրջի հենասյուներն են Արարող հասարակության 8 հիմնասյուները։
Մարդը՝ դա հասարակության հիմնարար մասնիկն է։Մարդկությունը՝ դա մի մեծ ընտանիք է։
1. Մարդու Կյանքը
Մարդու Կյանքը բարձրագույն արժեք է։ Յուրաքանչյուր Մարդու կյանքը պետք է պահպանել ինչպես սեփականը։ Հասարակության նպատակն է ապահովել և երաշխավորել յուրաքանչյուր Մարդու կյանքի արժեքը: Չկա և չի կարող լինել ավելի արժեքավոր բան, քան Մարդու կյանքը: Եթե արժեքավոր է մեկ Մարդը, ապա բոլոր Մարդիկ էլ արժեքավոր են:
2. Մարդու Ազատությունը
Յուրաքանչյուր մարդ՝ ծննդյան իրավունքի իրավունքին համաձայն լիազորվում է Մարդ լինելու իրավունքով: Բոլոր Մարդիկ ծնվում են ազատ և հավասար: Յուրաքանչյուր ոք ունի ընտրելու իրավունք: Երկրի վրա ոչ ոք և ոչինչ չեն կարող լինել Մարդուց, նրա ազատությունից ու իրավունքներից ավելի վեր: Մարդու իրավունքների և ազատությունների իրականացումը չպետք է խախտի այլ մարդկանց իրավունքներն ու ազատությունները:
3. Մարդու Անվտանգությունը
Հասարակության մեջ ոչ ոք և ոչինչ իրավունք չունի սպառնալիքներ ստեղծել Մարդու կյանքի և ազատության համար:
Յուրաքանչյուր Մարդու համար երաշխավորված է հիմնական կենսական կարիքների անվճար ապահովում, ներառյալ՝ սնունդ, բնակարան, առողջապահություն, կրթություն և սոցիալական ամբողջական ապահովում։:
Հասարակության գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական գործունեությունը պետք է ուղղված լինի բացառապես միայն դեպի մարդկային կյանքի որակի բարելավմանը:
Երաշխավորված տնտեսական կայունություն. գնաճի կամ ճգնաժամի բացակայում, ամբողջ աշխարհում կայուն և հավասար գներ, միասնական դրամական արժույթ, սահմանված նվազագույն հարկեր կամ դրանց բացակայում:
Մարդու և հասարակության անվտանգությունը որևէ սպառնալիքից ապահովվում է միասնական համաշխարհային արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությամբ.
4. Տեղեկատվության թափանցիկություն և հրապարակայնություն բոլորի համար
Յուրաքանչյուր Մարդ իրավունք ունի ստանալու հուսալի տեղեկատվություն պետական միջոցների շարժի և բաշխման վերաբերյալ: Յուրաքանչյուր Մարդու համար հասանելի է հասարակության որոշումների կատարման կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։
ԶԼՄ-ները պատկանում են բացառապես հանրությանը և արտացոլում են տեղեկատվությունը ճշմարտացի, բացահայտ և անկեղծորեն:
5. Արարող գաղափարախոսություն
Գաղափարախոսությունը պետք է ուղղված լինի դեպի մարդկային լավագույն որակների ժողովրդականացմանը և այն ամենի կանխարգելմանը, ինչը որ դեմ է Մարդուն: Հիմնական գերակայությունը՝ դա մարդկայինության գերակայությունն է, Մարդու բարձր հոգևոր և բարոյական ձգտումները, մարդասիրությունը, բարեխղճությունը, փոխադարձ հարգանքը և բարեկամության ամրապնդումը:
Մեծատառով Մարդու զարգացման և կրթության համար պայմանների ստեղծում, յուրաքանչյուր մարդու և հասարակության մեջ բարոյական և էթիկական արժեքների աճեցում:
Բռնության քարոզչության արգելքը, ցանկացած տեսակի բաժանման, ագրեսիայի, հակամարդկայնության դրսևորման պարսավանք և դատապարտում:
6. Անձի զարգացում
Յուրաքանչյուր մարդ Արարող հասարակությունում իրավունք ունի բազմակողմանի զարգացման և ինքնակայացման:
Կրթությունը պետք է լինի անվճար և հավասարապես հասանելի բոլորի համար: Մարդու համար պայմանների ստեղծում և հնարավորությունների ընդլայնում ` իր իսկ ստեղծագործական ունակությունների և տաղանդների իրականացման համար:
7. Արդարություն և հավասարություն
Բոլոր բնական պաշարները պատկանում են Մարդուն և արդարորեն բաշխվում են բոլոր մարդկանց միջև: Չի թույլատրվում ռեսուրսների մոնոպոլիզացում և դրանց իռացիոնալ օգտագործում: Այդ ռեսուրսները արդարորեն բաշխվում են ամբողջ Երկրի բնակիչների միջև:
Ցանկության դեպքում՝ Մարդուն երաշխավորվում աշխատանքի տեղավորում։ Նույնական պաշտոնի, մասնագիտության, պրոֆեսիայի համար վարձատրությունը պետք է լինի նույնը ամբողջ աշխարհում:
Յուրաքանչյուր ոք ունի մասնավոր սեփականության և եկամուտների իրավունք, այնուամենայնիվ, հասարակության կողմից անհատի համար սահմանած կապիտալիզացիայի սահմաններում:
8. Հասարակության ինքնակառավարում
Արարող հասարակության մեջ բացակայում է «իշխանություն» հասկացությունը, քանի որ, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր Մարդ պատասխանատվություն է կրում հասարակության, դրա զարգացման, կենսապայմանների և ներդաշնակ կարգի համար:
Յուրաքանչյուր Մարդ իրավունք ունի մասնակցել Արարաող հասարակության գործերի ղեկավարմանը և Մարդու կյանքի բարելավմանն ուղղված օրենքների ընդունմանը:
Մարդու կյանքի որակի փոփոխության վրա ազդող սոցիալապես կարևոր, սոցիալական նշանակություն ունեցող տնտեսական հարցերի լուծումը ներկայացվում է համաժողովրդական քննարկման և քվեարկության (հանրաքվե):
Այս տեղեկությունը մեզ ցնցեց իր իմաստությամբ ու խորությամբ։ Բնականաբար, յուրաքանչյուր մարդ ցանկանում է ապրել նման հասարակության մեջ։ Իսկ այսօր մեր Երկիր մոլորակի վրա ապրող մարդկանց առաջ միայն մեկ հարց է մնում՝ ինչպե՞ս դա իրականացնել ամենակարճ ժամկետում։
Իգոր Միխայլովիչը պատասխանեց, որ փուլայինությունը կարևոր է Արարող հասարակության կառուցման համար և բացատրեց, թե ինչ է ներկայացնում յուրաքանչյուր փուլը իրենից։
Առաջին փուլը մարդկությանը իրազեկելն է Արարող Հասարակություն ստեղծելու հնարավորության մասին։ Սա այն է, ինչ մենք հիմա ակտիվորեն անում ենք։ Մարդկանց մասին խոսում են՝ նրանց կողմից կատարված աշխատանքը։ «ԱԼԼԱՏՐԱ» միջազգային հասարակական շարժման մասնակիցների կողմից ամեն օր իրականացվում են հսկայական թվով Արարող նախագծեր, այդ ամենի մասին յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ շարժման պաշտոնական ռեսուրսներից և միանալ այս կենսական նախաձեռնությանը:
Կա մի հիմնական գործիք, որն առանցքային դեր ունի ժամանակակից հասարակության մեջ, որի օգնությամբ կառավարվում է մեր հասարակությունը։ Սա քաղաքականություն է։ Եթե այն օգտագործենք, ապա զգալիորեն կարագացնենք Արարող հասարակության կառուցումը։
Արդեն 6000 տարի քաղաքականությունը ծառայում է մարդկությանը ստրկացնելուն և սպառողական արժեքների համակարգը ամրապնդելուն։ Այնուամենայնիվ, այսօր այն կարող է ծառայել ողջ մարդկության համար Արարող հասարակության կառուցման գործում:
Ժամանակակից հասարակության կառավարման համակարգն այնպես է դասավորված, որ մենք գնում ենք մեր երկրում ընտրությունների և ընտրում մեզ առաջարկվող թեկնածուներից, որոնց պատվիրակում ենք մեր իրավունքները ընտրությունների միջոցով։ Այսինքն՝ մենք մեր իրավունքները փոխանցում ենք մարդկանց, ում չենք ճանաչում, և այդպիսով մենք մնում ենք առանց իրավունքների։ Ի վերջո, մենք նրանց պատվիրակեցինք։ Բայց մեր իրավունքների հետ մեկտեղ մենք փոխանցել ենք նրանց,նաև մեզ պատկանող բարիքները։ Այսպես մենք ինքներս ստեղծեցինք վերնաշենք մարդու վրա։ Արդյոք նրանք, որոնց մենք տվել ենք մեր իրավունքները և բարիքները, կաշխատի մեզ համար կամ մեր շահերի։ Արդյո՞ք նա կվերադարձնի մեր բարիքները մեզ: Ո՛չ, քանի որ նա սովոր է դրանց, և մեր բարիքներն իրենն է համարում։ Նա կմտածի իր մասին, իր ընտանիքի մասին, բայց ոչ մեր մասին։ Ինչո՞ւ։ Սպառողական էգոիստական մտածողությամբ նա կհավատա, որ հակառակ դեպքում, եթե սկսի պաշտպանել մարդկանց շահերը, կհավասարվի մեզ և կդառնա մեզ նման՝ միայն հայտարարված իրավունքներով և առանց իրական օգուտների։ Սա աբսուրդ չէ՞։ Սա թաքնված ստրկության ձև չէ՞:
Մեզնից ամեն ինչ խլելով՝ մեզ համար շատ խիստ պարտավորություններ են սահմանել, ինչը ըստ էության անհնար է մեծամասնության համար։ Դրանք պարզապես հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել։ Սա ստիպում է մարդկանց ապրել մշտական անհանգստության և վախի մեջ, ստիպում է նրանց զգալ իրենց խոցելի և թերարժեք: Հենց նման հասարակության մեջ է, որ մեզ ստիպում են գոյատևել։ Համատարած խաբեություններ և մանիպուլյացիաներ: Սա է սպառողական հասարակության էությունը։ Այդտեղ ամեն ինչ այնպես է դասավորված, որը ուղղված է մարդու դեմ։ Եվ սա փաստ է։ Կարո՞ղ է նման հասարակությունը երկար գոյատևել։ Ունի՞ ապագա այդ հասարակությունը։ Ակնհայտորեն ոչ:
Բայց ցանկացած գործիք կարելի է օգտագործել և՛ վնաս տալու համար, և՛ լավ ու բարի նպատակի համար, այն կարող է քանդել կամ կառուցել։ Հետևաբար, քաղաքականությունը կարող է և պետք է դառնա մեր գործիքը՝ Արարող Հասարակություն կառուցելու համար - ճիշտ և իսկապես արդար, կենսունակ, կյանք և երջանկություն հաստատող օրենսդրական բազա կառուցելու համար։
Այսօր մենք դեռ ապրում ենք՝ առաջնորդվելով հռոմեական իրավունքով, որը վաղուց իրեն սպառել է։ Պետք է ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք կերաշխավորեն յուրաքանչյուր մարդու շահերի պահպանումը։ Նրանց հիմքը լինելու է Արարող հասարակության 8 հիմնասյուները։ Քաղաքականությունը պետք է իրականում դառնա միջազգային հաղորդակցության և միավորման գործիք, նպաստի ժողովուրդների բարեկամությանը, այլ ոչ թե լինի ճնշման ու ագրեսիայի գործիք, ինչպես դա հիմա է։ Այն կարող է և պետք է օգտագործվի ոչ թե հետագա բաժանման, այլ, ընդհակառակը, ողջ մարդկային ընտանիքի արագ միավորման համար։
Եթե մենք շարունակենք նույն տեմպերով ինչ հիմա, առանց քաղաքականությունը որպես գործիք օգտագործելու, ապա Արարող հասարակության ստեղծման գործընթացը երկար տարիներ կձգձգվի։ Եկեք իրատեսական նայենք, արդյո՞ք մարդկությունն ունի այդ ժամանակը։ Որպեսզի արագացնենք սպառողական ձևաչափից դեպի Արարող հասարակության անցման գործընթացը մարդկության համար, մենք այժմ կարող ենք և պետք է արդեն օգտագործենք քաղաքականությունը որպես ամենաարդյունավետ գործիք։
Մենք բոլորս մեր երկրների քաղաքացիներն ենք։ Մենք գնում ենք ընտրությունների և քվեարկում տարբեր թեկնածուների օգտին, հետո նեղանում, քանի որ դրանք վատացնում են մեր կյանքը և ուժեղացնում սպառողական ձևաչափը։ Նրանք ընդունում են օրենքներ, որոնք աշխատում են մեր դեմ՝ որպես մեկ մարդկային ընտանիք, այլ ոչ թե բխում է մեր շահերից: Արդյունքում մեր գոյատևման պայմանները անընդհատ սրվում են։ Այսինքն՝ երբ գալիս են իշխանության այդ մարդիկ պաշտպանում են ցանկացածի շահերը, բայց ոչ Մարդու և միասնական մարդկային ընտանիքի շահերը։ Ինչպե՞ս կարող ես քվեարկել քաղաքական գործչի օգտին, եթե նա դեմ է Մարդուն և նրա իրավունքներին։ Ինչպե՞ս քվեարկել նրա օգտին, եթե նա հակված է ստի և խաբեության:
Այս իրավիճակը փոխելու համար մենք պետք է քվեարկենք այն քաղաքական գործիչների օգտին, ովքեր կիրականացնեն և սահմանադրորեն կդարձնեն Արարող հասարակության 8 հիմնասյուները: Նույնիսկ ավելի լավ, ավելի պարզ և ճիշտ է ստեղծել «Արարող հասարակություն» անունով մեկ համաշխարհային կուսակցություն, որը աշխարհի յուրաքանչյուր երկրում կիրականացնի Արարող հասարակության 8 հիմնասյուները։ Եվ այսպիսով, օգտվելով նա մեր կողմից պատվիրակված մեր իրավունքներից, նա արդեն կսկսի վերադարձնել մեզ մեր բարիքները և կաշխատի որքան հնարավոր է շուտ միավորել ողջ մարդկությանը մեկ Ընտանիքի մեջ - Արարող Հասարակության : Եվ միայն այն բանից հետո, երբ աշխարհի բոլոր երկրները պատրաստ լինեն անցմանը սպառողական ձևաչափից Արարմանը, մենք կկարողանանք անցկացնել Համաշխարհային հանրաքվե, որը մեզ՝ Երկրի բոլոր բնակիչներին օրենքով վերադարձնում է Միացյալ մարդկային ընտանիքի:
Եվ մենք դա կարող ենք անել միայն խաղաղ ճանապարհով։ Ինչպես ասել է հարգարժան Իգոր Միխայլովիչը. «Մարդկությանը հեղափոխություններ պետք չեն, մարդկությանը էվոլյուցիա է պետք»։
Ալլատրա ՄՀՇ մասնակից
Էլչին