Logo Creative Society ԱՐԱՐՈՂ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Միանալ

Աբսուրդ, որը հասնել է գագաթնակետին

17 դեկտեմբերի, 2022 թ.
Մեկնաբանություններ

Ամենաուժեղ դիրքը ճշմարտությունն է: Քայլելով ճշմարտության հետ՝ դու ինքդ ավելի ուժեղ ես դառնում:

Իգոր Միխայլովիչ Դանիլով

Այսօր աշխարհում քիչ մարդիկ կան, ովքեր այսպես թե այնպես չեն լսել և չգիտեն կեղծ լուրերի, որոշ լրատվամիջոցների խաբեության ու նենգության մասին։ Սպառողական հասարակության պայմաններում լրագրությունը, որն ըստ էության նախատեսված է մարդկանց օբյեկտիվորեն և ազնվորեն տեղեկացնելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին, փաստացի վերածվել է որոշակի ապրանքի։ Երբեմն այն վերածվում է շատ թանկ և մեծ պահանջարկ ունեցող գործիքի՝ հասարակական կարծիքը շահարկելու և առասպելական միջոցներ վաստակելու համար։ Իսկ որոշ լրագրողների կարելի էր համեմատել ամենահին մասնագիտություններից մեկի ներկայացուցիչների հետ, բայց մենք դա չենք անի, որպեսզի վերջիններիս այս համեմատությամբ չվիրավորենք։ Ինչո՞ւ է այդպես։ Արդյո՞ք ամեն ինչ այդքան լուրջ է: Դատեք ինքներդ…

Վերջերս խոշորագույն պարբերականներից մեկում լույս է տեսել մի հոդված, որտեղ համամարդկային Արարող հասարակություն նախագծի մասնակից կամավորներին անհիմն մեղադրանքներ են առաջադրվել նրանց գործողությունների վերաբերյալ։ Առանցքայիններից մեկն այն էր, պարզ ասած, որ CO2֊ի տեսությունը բացարձակ և միակ ճշմարտությունն է վերջին ատյանում։ Թե աշխարհի բոլոր գիտնականները կողմ են դրան, իսկ նրանք, ովքեր դեմ են դրան, ինչպես այս Արարող հասարակություն նախագծի մասնակիցները, հիմար, նեղամիտ մարդիկ են, ովքեր կեղծիքներ են տարածում CO2-ի մասին, ովքեր համարձակվում են պնդել, որ CO2-ը Երկրի վրա կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժը չէ և այլն, և այլն:

Նման խեղաթյուրված դատողությունը կապված է այն բանի հետ, որ այդ լրագրողները ակնհայտորեն ժամանակ չէին գտել գոնե մակերեսորեն ծանոթանալու այն ամենին, ինչի մասին մենք խոսում ենք։ Եթե ​​նրանք թեկուզ մի փոքր ուսումնասիրեին մեր նյութը, նրանք կկարողանային համոզվել, որ մենք չենք հերքում CO2-ի առկայությունը, բայց մենք ասում ենք, որ իրական ապացույցներ չկան, որ CO2-ը կլիմայի փոփոխության հիմնական պատճառն է: Մենք խոսում ենք այն մասին, որ CO2-ը նման է հիվանդի ջերմաստիճանին: Ջերմաստիճանը ցույց է տալիս, որ օրգանիզմում անսարքություններ կան: Բայց սա ընդամենը ախտանիշ է, այլ ոչ թե հիվանդության պատճառը: Եվ մենք խոսում ենք նաև այն մասին, որ նրանք 40 տարի պայքարում են CO2-ի դեմ և ծախսել են տրիլիոն դոլարներ, իսկ սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Չէ՞ որ փաստացի ոչինչ չի փոխվել։ Այդպես չէ՞:

Կլիմայական աղետները միայն թափ են հավաքում, և դրանց ավերիչ ուժն ավելի է հզորանում: Դա խլում է մարդկային կյանքեր: Իսկ մեզ համար դա ոչ թե պարզապես վիճակագրության կամ նորությունների ամփոփագրի թվեր են, այլ՝ մարդկային կյանքեր: Եվ, հնարավոր է, այս կյանքերը կարելի էր փրկել (կամ գոնե նվազագույնի հասցնել զոհերի թիվը), եթե այդքան ժամանակ ու ջանք չծախսեինք վիճելու և հետևանքների դեմ պայքարելու, այլ խնդիրն արմատապես լուծելու վրա։ Բայց քանի դեռ շարունակվում են այս կեղծ խաղերը և հասարակական կարծիքի այս մանիպուլյացիաները, գիտության մեջ այս կեղծավոր տաբուները հանուն փողի և կոչումների, քանի դեռ շարունակվում են կեղծավոր հայտարարություններն ու գործերը թղթի վրա, բայց ոչ իրականում, մենք՝ մարդիկ, շարունակում ենք մեռնել կլիմայի փոփոխություն պատճառով: Իսկ մենք մարդիկ ենք, և մենք ուզում ենք ապրել: Մենք չենք ուզում մեռնել ինչ-որ մեկի ագահության կամ հիմարության պատճառով: Կամ ճշմարտությունն ասելու վախկոտությունից: Ահա թե ինչի մասին ենք մենք խոսքում:

Մեկ մարդու սուտը մյուսին նման է այս մարդու սիրտը խոցող դաշույնի, իսկ լրագրողի, բլոգերի կամ քաղաքական գործչի սուտը, որը կարող են լսել շատերը, արդեն զանգվածային ոչնչացման զենք է: Եվ սա ավելի քան լուրջ է։ Այստեղ է, որ հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն պետք է լինի վերաբերմունքը մարդկությանը ակնհայտ վնաս պատճառողների նկատմամբ։ Ինչպես տեսնում ենք, ավաղ, սպառողական ձևաչափի պայմաններում նման տմարդինեերը հաջողակ են, գովաբանված և այլն։ Բայց որքանո՞վ է նման վերաբերմունքն օգտակար հենց իր՝ մարդկային հանրության համար: Նորմալ հասարակության մեջ նման մարդիկ իրենց գործունեության հետևանքով առաջացած վնասի պատճառով պետք է մեկուսացվեին հասարակությունից և զբաղվեին սոցիալապես օգտակար աշխատանքով, օրինակ՝ հանքահորերում, հանքարաններում և այլն։

Թերևս ստորև բերված օրինակը չի արտացոլում իրավիճակի ողջ լրջությունն ու ողբերգությունը, բայց դա առնվազն համեմատելի է։

Պատկերացրեք հասարակությունը որպես մեկ օրգանիզմ, օրինակ՝ շան նման: Նման համեմատությունից պետք չէ վիրավորվել. այս գազանի մեջ վիրավորական ոչինչ չկա,իսկ այսօրվա մարդկությունը, ի դեպ, շատ չի հեռացել վայրի կենդանիների ոհմակից։ Բայց վերադառնանք այլաբանությանը: Այսպիսով, սա մի օրգանիզմ է, որի վրա վխտում են մակաբույծները, օրինակ՝ տիզերը։ Նրանք ոչ միայն արյուն են ծծում այս օրգանիզմից՝ վարելով մակաբուծի կենսակերպ, ոչ միայն կարող են վարակվել վտանգավոր վարակով, այլև բարբաջում են մաքուր ջրի կամ իրենց նմաններին չեզոքացնող շամպունների վտանգավորության մասին: Այս տիզերը մինչև խռպոտություն գոռում են. «Օ, ո՛չ, միայն թե ո՛չ մաքուր ջուր կամ հատուկ շամպուններ: Դրանք չափազանց վնասակար են օրգանիզմի համար, սպանում են նրան։ Մենք պահանջում ենք, որ համաշխարհային հանրությունը ճանաչի ջուրը որպես վնասակար և արգելի այն»։ Շունն արդեն հառաչում է, հիվանդ մեռնում է, բոլորը դա տեսնում են, բայց ստախոսները ճչում են, իսկ ֆարսը շարունակվում է...

Դա, իհարկե, անհեթեթ է հնչում, և օրինակն ինքնին այնքան էլ հարմար չէ և չի արտացոլում տեղի ունեցողի էությունը։ Սակայն հենց իր անհեթեթությամբ ու հիմարությամբ մոտ նրան, ինչ տեղի է ունենում հիմա։ Անհեթեթ չէ՞, երբ մակաբույծ ստախոսները, ըստ էության, սպանում են մարդկանց իրենց ստերով։ Ի վերջո, կլիման՝ մեր ընդհանուր թշնամին, որի իրական սպառնալիքն ու գործողությունների շրջանակը նրանք թաքցնում են՝ օգնելով նրան, ամեն օր խլում է հարյուր հազարավոր մարդկային կյանքեր, սակայն այս ստախոսները միևնույն ժամանակ ստախոսության մեջ են մեղադրում ճշմարտությունն ասող մարդկանց: Սա է մեր դժվարին ժամանակների պարադոքսը. ծախու ստախոսները մեղադրում են ազնիվ մարդկանց։

Անցյալ դարում մի փիլիսոփա ասել է. «Սուտը տականքի արձագանքն է ճշմարտությանը»: Այսօրվա դժբախտությունն այն է, որ այս անհեթեթությունը դարձել մի ապրանք, որն այդ լրագրող տզերը առաջարկում են սպառողին։ Ի՞նչ պետք է անի սպառողը: Իհարկե, այն մարդկանց համար, ովքեր արդեն բախվել են այս կամ այն լրատվամիջոցի ստի կամ որոշակի ներգրավվածության հետ, նման հրապարակումները, ընդհակառակը, դառնում են հետևյալի ազդանշան կամ նշիչ, թե. «Դե եթե այդ ստաղոսները մեղադրում են այս մարդկանց, ուրեմն սրանք, ամենայն հավանականությամբ, մեղավոր չեն, այլ, ընդհակառակը, ինչ-որ լավ բան են անում, եթե դա առաջացրել է նման արձագանք։ Կամ՝ «արի, ինքս ստուգեմ տեղեկությունը և ավելի մոտիկից տեսնեմ, թե այս մարդիկ ինչ են ասում և անում, որովհետև եթե այդ ստախոսները այս կերպ են արձագանքում, ուրեմն տղաները զբաղված են օգտակար և արդյունավետ գործով»։

Բայց այս մարդկանցից զատ, ովքեր ի վիճակի են խորհել, վերլուծել տեղեկատվությունը, համադրել փաստերը, կան նաև ուրիշները։ Վերցնենք, օրինակ, մի մարդու, որն ահա հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո՝ անչափ հոգնած և դանդաղ մտածելով, մետրոյի գնացքի անիվների միապաղաղ թխկոցի տակ իր սմարթֆոնում կարդում է այս ծախու գրչակների հոդվածը: Եվ նրա ուղեղը ստանում է այսպիսի մի ուղերձ. «Կլիմայի գլոբալ փոփոխությունը՝ դա սուտ է, պարզապես խոըճապ են առաջացնում: Իրականում ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ։ Հիմա գիտնականները կլուծեն CO2-ի հարցը, և ամեն ինչ լավ կլինի, ու ես իմ շատ սիրելի երեխաների, իմ ընտանիքի հետ, հանուն որոնց ստրուկի պես տքնաջան աշխատում եմ, կապրեմ երջանիկ և բախտավոր…»:

Եվ մարդն ուզում է հավատալ դրան, քանի որ այլևս չունի ոչինչ, ինչից կարող է կառչել։ Որովհետև նա դեռ չգիտի, որ այս ամբողջ աբսուրդի այլընտրանքը Արարող հասարակությունն է: Դե, սպառողական հասարակությունը ստրուկին աշխատանքային վիճակում պահելու համար առաջարկում է օժանդակ նյութերի լայն ընտրություն. ալկոհոլ, թմրանյութեր, խաղեր (զվարճանք) ու նաև «ժողովրդի համար ափիոն» հանդիսացող կրոնը։ Ընտրե՛ք խնդրեմ, տիկնա՛յք և պարոնա՛յք, և մի ասեք, թե դուք ընտրություն չունեք:

Իսկ ինչպիսի՞ն կլինի պատկերը, եթե, օրինակ, մեր վերոհիշյալ հոգնած մարդը նստի մետրո՝ իմանալով Ճշմարտությունը։ Ճշմարտությունն այն մասին, որ Երկրի վրա կլիմայի գլոբալ փոփոխությունը տիեզերքում տեղի ունեցող գործընթացների հետևանք է, որ CO2-ը հսկայական, փքված ֆեյք է, իրականում՝ բազմամիլիարդանոց բիզնես: Ինչպես ասում էր Պյուզոն. «Դա ուղղակի բիզնես է: Ոչ մի անձնական բան» (Это всего лишь бизнес. Ничего личного): Այնպիսի մասշտաբի բիզնես, որ միայն անցյալ տարի ոմանց գրպանները արտահոսել է ավելի քան 630 (!!!) միլիարդ դոլար: Եվ դա միայն մեկ տարում!!! Այս թեման փիարվում է ավելի քան 40 տարի: Հարցին լուծում չկա, կան միայն բանաձևեր, հանդիպումներ, զրույցներ ու տոննաներով դոլարներ!!! Իսկ ախորժակներն աճում են: Դե, նման թվերի առկայությամբ, պատվիրված հոդվածների համար ստախոս լրագրողներ վարձելը, կամ թե էլ ինչու՞ մանրանալ, ամբողջ թերթերին ու ալիքներին, և նույնիսկ սոցիալական ցանցերին «հետաքննություն» պատվիրելը արդեն նմանվում է մի արարողակարգի, որը պարտադրում է պաշտպանել սեփական եկամուտները։ Եվ, թվում է, բոլորը գոհ են. թե´ հարյուր միլիարդավոր արժողությամբ բիզնես- կարկանդակի տերերը (նրանց կյանքն հաջողվել է), թե´ ծախու գրչակները (իրենց ծառայություններից օգտվեցին), և թե´ նույնիսկ մետրոյի խեղճ մարդը (նա հանգիստացել, մի տեսակ անզգայացել է):

Բայց ի՞նչ է լինելու վաղը։ Չէ որ կլիմայի գլոբալ փոփոխությունը, որը պայմանավորված է տիեզերական ցիկլերով, գիտական ​​փաստ է: Սա փաստ է, որի մասին խոսում են շատ գիտնականներ։ Սա փաստ է՝ ապացուցված հնագիտության կողմից, որը մեզ հստակ ցույց է տալիս, թե Երկիր մոլորակն արդեն ապրել է նմանատիպ ցիկլեր։ Սա փաստ է, որն ապացուցվում է տարրական վիճակագրությամբ, նույնիսկ այն տվյալներև, որոնք գտնվում են հանրային տիրույթում։ Սա սովորական, հանրությանը հասանելի վիճակագրություն է, բայց հենց դա էլ համառորեն ապացուցում է, որ այս բոլոր գործընթացները թափ են հավաքում, փոխկապակցված և համաժամանակյա են։ Իսկ մարդկության ընդհանուր թշնամին` կլիման, որն այսօր միայն ուժեղանում է, չի խնայի ոչ մեկի` ոչ´ բազմամիլիարդանոց բիզնեսի տերերին ( որ հույսները դրել են բունկերների վրա, բայց ավա՜ղ, բունկերը չեն փրկի), ոչ´ էլ ծախու լրագրողներին և ընդհանրապես բոլոր շերտերի համագործակցողներին: Կլիման ոչ մեկին չի խնայի: Խղճահարությունը խորթ է նրան: Նույնիսկ մետրոյի այն աղքատին չի խնայի, քանի որ սա ցիկլայնությամբ պայմանավորված գործընթաց է։ Դա, եթե կուզեք, օրինաչափություն է:

Ամեն 12 և 24 հազար տարին մեկ այդ գործընթացները տեղի են ունենում անկախ մարդկանց ցանկություններից։ Այս գործընթացները չեն կարող կաշառվել, կլիման անհնար է կոռումպացնել, նրան պետք չեն աշխարհի բոլոր փողերը։ Դա ուղղակի որոշակի գործընթաց է, որը սկսվում է, և պետք է շարունակվի: Այս գործընթացի աղետալի հետևանքներից խուսափելու միակ միջոցը Արարող Հասարակություն կառուցելն է: Հասարակություն, որտեղ մարդկությունը՝ միավորելով իր ջանքերը և համախմբելով իր ողջ ներուժը, կարողանում է որպես անբաժանելի միավոր հաղթահարել և անցնել իր զարգացման այս դժվարին փուլը։

Եվ այնուամենայնիվ, վերադառնանք մեր մետրոյի այն մարդու օրինակին։ Ուրեմն ի՞նչ անի նա՝ ԶԼՄ-ների ստախոսությամբ խաբված ու մանիպուլացված լինելով։ Ահա թե ինչն է ամենակարևորը։ Այս հոդվածի ողջ էությունն ու իմաստը հենց մտահոգությունն է այն մարդկանց մասին, ովքեր սպառողական ձևաչափի ծանր պայմաններում դժվարանում են ստուգել, ​​վերլուծել և համեմատել տեղեկատվությունը։ Ինչպես արդեն վերը նշեցել ենք, նման հնարավորություն ունեցող մարդկանց այս կատեգորիայի համար լրատվամիջոցների նման սադրանքներն ու կեղծիքները նույնիսկ օգտակար են, քանի որ պայմաններ են ստեղծում, որպեսզի նման մարդիկ ինքնուրույն համոզվեն, ստուգեն և համեմատեն տեղեկատվությունը և, համապատասխանաբար, ինքնուրույն կատարեն իրենց լիարժեք, գիտակցված ընտրությունը. Կեղծիքի և Ճշմարիտության միջև ընտրելը հավասար է ընտրությանը մահվան և Կյանքի միջև։

Բայց սպառողական ձևաչափով կաշկանդված և ճնշված մարդկանց համար այս խնդիրն ավելի է բարդանում, և, հետևաբար, այսքան կարևոր է, որ Ճշմարտությունը ցանկացած հնարավոր միջոցներով և էլ ավելի մեծ ծավալով հայտնվի գլոբալ տեղեկատվական տիրույթում: Որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու և ճանաչելու Ճշմարտությունը ամենուր՝ ընկերների, հարազատների, ծանոթների հետ շփվելիս, սոցիալական ցանցերում, մեսենջերներում, հեռուստատեսությամբ և ռադիոյով, գովազդի, հոդվածների, ստեղծագործությունների միջոցով՝ ամենուրեք: Այս տեղեկատվությունը պետք է լինի ամենուր, որպեսզի ստի և ֆեյքերի կծիկի մեջ մարդիկ կարողանան պարզել Ճշմարտությունը: Չէ որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, ըստ էության, պատճառ է և խթան աշխարհի բոլոր բարի կամքի մարդկանց ջանքերի էլ ավելի մեծ ակտիվացման և համախմբման համար՝ մարդկությանը Արարող հասարակության մասին իրազեկելու գործում:

Եվ այսպես, վերադառնանք մետրոյի մեր վերը նշած մարդուն: Նա արդեն գիտի Ճշմարտությունը․սա պայմաններ է ստեղծում, որպեսզի նա պատասխանատվություն ստանձնի իր, իր երեխաների, հարազատների ու ընկերների կյանքի համար, իսկ մնացած 8 միլիարդի հետ միասին ճիշտ, կառուցողական և նպատակահար օգտագործի այն ժամանակը, որը դեռ ունենք։ Հանու´ն բոլորի գոյատևման: Այսօր մենք դեռ ընդունակ ենք փոխել իրավիճակը, և դրա համար պետք է միավորել մարդկության ողջ գիտական ​​և տեխնոլոգիական ներուժը։ Այս դեպքում նույնիսկ այս հոգնած ու սպառողական ձևաչափով ճնշված մարդը, նույնիսկ նա կարող է շատ բան անել։ Օրինակ, նույն մետրոյում երթևեկելիս, ստախոս մարդասպաններին կարդալու փոխարեն, նա կարող էր իր ընկերներին և ծանոթներին սոցիալական ցանցերում ուղարկել Ճշմարտությունը, որն է տեղեկատվությունը Արարող հասարակության մասին և այն մասին, որ Արարող հասարակությունը մարդկության միակ ելքն է: Մարդը կարո´ղ է դա անել, անել այնպես, որ ո´չ իր և ո´չ էլ իր հարազատների կյանքը կախված չլինի լրագրության մեջ բուն դրած ստախոս մարդասպանների գործողություններից։

Ահա թե ինչու է այսքան կարևոր, որ այս մարդը և նրա նման բոլորն իմանան Արարող հասարակության մասին: Դրա համար են կարևոր բոլոր այն մարդկանց գործողությունները, ովքեր հասկանում են Արարող Հասարակություն կառուցելու կարևորությունը և անում են հնարավոր ամեն ինչ՝ մարդկությանը տեղեկացնելու այս բացառիկ հնարավորության մասին: Դա է պատճառը, որ այսօրվա աշխարհում այդքան կարևոր և արժեքավոր է Արարող Հասարակության համընդհանուր նախագծի մասնակիցների ազնիվ և օբյեկտիվ դիրքորոշումը, ովքեր կիսում են Ճշմարտությունը Երկրի բոլոր մարդկանց հետ: Մարդկություն համար հիմա ամենակարևորը Ճշմարտությունն է: Ճշմարտությունը՝ դա գոյատևելու մեր հնարավորությունն է: Ճշմարտությունը մարդկության գլխավոր ռեսուրսն է։ Ճշմարտությունը մարդկության փրկարար ներուժն է: Հետևաբար, ընկերնե´ր, եկե´ք միմյանց հետ կիսենք միայն Ճշմարտությունը, որպեսզի մեծացնենք մեր ներուժը և կարողանանք գոյատևել:

2022 թվականի մայիսի 7-ին Արարող Հասարակություն միջազգային նախագծի հարթակում կայացավ համաշխարհային մասշտաբի եզակի իրադարձություն՝ «Գլոբալ ճգնաժամ. Մենք մարդիկ ենք։ Մենք ուզում ենք ապրել» ֆորումը, երբ ևս մեկ անգամ Ճշմարտությունը լսելի դարձավ ողջ մարդկության համար: Ճշմարտություն, որը գոյատևման հույս է տալիս: Ճշմարտությունը, որը մեզ ոգեշնչում է գործել: Ճշմարտությունը, որը մեզ դարձնում է ազատ և ուժեղ, ունակ միասին հաղթահարելու մեր դժվար ժամանակների բոլոր մարտահրավերները: Մենք ողջ մարդկությանը ևս մեկ անգամ հրավիրում ենք այս ֆորումին, քանի որ այն վերաբերում է բոլորին:

Հեղինակը՝ Արարող

Հասարակություն նախագծի

կամավոր Ախմեդով Էլչին

Թողնել մեկնաբանություն