Logo Creative Society ԱՐԱՐՈՂ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ՀԱՄԱԺՈՂՈՎ «ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ։ ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ՈՐ ԵՐԱԶՈՒՄ ԷԻՆ ՄԱՐԳԱՐԵՆԵՐԸ»

Ի՞նչ է ցանկանում ամբողջ աշխարհի մարդկանց 99%-ը։
Մենք ապրում ենք եզակի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուր մարդ ունի հնարավորություն դառնալու այն բանի վկան, թե ինչպես հենց մարդկանց շնորհիվ մաքրվեց կրոնները, և վերականգնվեց   այն Ճշմարտույթունն իր անաղարտությամբ, որը բերել էին բոլոր մարգարեները: Դա տեղի ունեցավ 2021 թվականի մարտի 20-ի միջազգային «Արարող հասարակություն։ Այն,  ինչի մասին որ երազում էին Մարգարեները» համաշխարհային համաժողովին: Այս եզակի իրադարձությունը դարձավ խորհրդանշական ողջ մարդկության համար։

Համաժողովի նշանակությունը

Միջազգային համաժողովը կազմակերպվել էր աշխարհի տարբեր երկրների մարդկանց կողմից,  և համաժամանակյա կերպով  թարգմանվել  ավելի քան 45 լեզուներով, այդ թվում՝ ժեստերի լեզվով։ Այն ուղիղ եթերով հեռարձակվում էր տարբեր երկրների հազարավոր առցանց հարթակներում, տարբեր հեռուստաալիքներով և բոլոր սոցիալական ցանցերում։ Ի շնորհիվ այն մարդկանց, ովքեր իրենց ազատ ժամանակի հաշվին անում էին հնարավոր ամեն բան համաժողովը կազմակերպելու և անցկացնելու համար, միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում տեսան մարդկանց միավորելու իրական ուժը ։ Եվ յուրաքանչյուր ոք, ով այժմ հասկանում է այս իրադարձության կարևորությունը, կարող է կիսվել համաժողովի մասին տեղեկություններով և մասնակցել Ճշմարտությունը ամբողջ աշխարհին լսելի դարձնելու գործում. այն, որ Աստված մեկն է, և Ճշմարտությունը մեկն է բոլորի համար:

Մարդկության գոյության 6000 տարիների ընթացքում սպառողական ձևաչափում Ճշմարտությունը խեղաթյուրվել է ի շահ մեկ տոկոսից պակասի համար և թաքցվել է մարդկանց 99%-ից: Խեղաթյուրելով մարգարեների կողմից տրված Ճշմարտությունը, նրանք, ովքեր ձգտում էին իշխանության, ստեղծեցին կրոնական կազմակերպություններ՝ մարդկանց ստրկացնելու և նրանց կյանքը վերահսկելու համար: Եվ աստիճանաբար մարդիկ մոռացան մարգարեների խոսքերը, որ Աստծո և մարդու միջև չեն կարող լինել միջնորդներ, որ Աստծուց պետք չէ վախենալ, այլ պետք է սիրել Նրան:

Համաժողովում հնչեցին օրինակներ, թե ինչպես է ՄԻԱԿ ճշմարտությունը մեկնաբանվում տարբեր կրոնների կողմից՝ ի շահ առանձին անհատների: Տարբեր կրոնների ներկայացուցիչներ, գիտնականներ, հետազոտողներ բացահայտեցին քրիստոնեության, իսլամի, հինդուիզմի և բուդդիզմի մասին բացահայտող ճշմարտությունը։ Նրանք բոլոր մարդկանց հիշեցրին, որ Աստված կրոններից դուրս է և մենք՝ մարդկությունը պետք է դադարենք լսել նրանց, ովքեր իրենց անվանդեցին որպես միջնորդ Աստծո և մարդու միջև: Եկել է ժամանակը հիշելու մեր մարգարեների պատվիրանները:

ԼԵՍԼԻ ՄԱԳՆՈՒՄ
«ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» պրոեկտի մասնակից (ԱՄՆ)

Եթե ​​գոնե մեկ կրոն մաքուր պահեր իր մարգարեի ուսմունքը, մենք հիմա կապրեինք բոլորովին այլ աշխարհում, չէինք լինի տարված մեզանով, չէինք բաժանվի, չէինք պայքարի նույն Աստծո մակդիրների համար և չէինք ապրի ճգնաժամեր՝  ո՛չ տնտեսական և ո՛չ էլ, առավել ևս, հոգևոր: Մենք հիմա կյուրացնեինք այլ գալակտիկաների, և սա կատակ չէ:

Ամիր Խան
Հեռուստահաղորդավար, սպորտային վերլուծաբան, խորհրդատու, դերասան, շուկայագետ, միջազգային մարզիչ, ձեռնարկատեր, կյանքի մարզիչ (Պակիստան)

Այսօր մարդիկ ամբողջ աշխարհից կբարձրաձայնեն ոչ միայն Ճշմարտության խեղաթյուրման մասին ճշմարտությունը, այլև կվերականգնեն այն Ճշմարտությունը, որը բերվել է իր մաքրությամբ մարգարեների կողմից: Մենք՝ աշխարհի մարդիկս, կբարձրաձայնենք Մարգարեների խոսքերը, քանի որ աշխարհը պահանջում է լսել Ճշմարտությունն առանց խեղաթյուրման: Այսօր այն օրն է, որի մասին խոսել են Մարգարեները:

Ռոբերտ Միկիտա
Ձեռնարկատեր (Սլովակիա)

Ինչո՞ւ են կրոնական առաջնորդները մոռանում, որ Հիսուսի խոսքերը առանց դրանք աղավաղելու մարդկանց հասցնելն իրենց պարտականությունն է։ Եվ օրինակ լինել, թե ինչպես պետք է հետևել նրա պատվիրաններին: Բայց ի՞նչ ենք մենք տեսնում։ Մեզ սովորեցրել են, որ մենք պետք է վախենանք Աստծուց, ոչ թե սիրենք Նրան: Արդյո՞ք դա է սովորեցրել մեզ Հիսուսը։  Մարդիկ ստրուկ չեն և չպետք է վախենան Աստծուց։ Բայց միգուցե միջնորդներն ուզում են, որ մենք վախենանք իրենցից և լինենք իրենց ստրուկը։

Մարդիկ ծնվում են հավասար և ազատ։ Մենք իրավունք ունենք մեր ընտրությունը կատարելու որպես ազատ մարդիկ։

Իրինա Սայմոնս
MA արվեստի պատմաբան, «League of Sound»-ի հիմնադիր (Նիդեռլանդներ)

Եթե ​​նայենք Տիբեթին և ընդհանրապես բուդդիզմին, ապա այն վերածվել է նորաձևության գրավչության, հոգևոր և տուրիստական ​​գրավչության, փողի դիմաց առաջարկվող և գնված ապրանքի։ Ինքը՝ Բուդդա Շաքյամունին՝ կանխատեսելով լճացման ժամանակներ (որոնք մենք այժմ ապրում ենք ձեզ հետ), խոսեց իր ուսմունքի ապագա անկման մասին։

Սառա Ումեր
Փենջաբի անվան համալսարանի Գրաֆիկական դիզայնի ֆակուլտետի, Արվեստի ամբիոնի դոցենտ, (Պակիստան)

Մենք դա կարող ենք տեսնել այսօր, երբ շատ կրոններ շահարկվում են:

Եվ ակնհայտ է, որ մուսուլմանական աշխարհում և մնացած ամենում խեղաթյուրումներ կան, ինչպես դա արեցին հինդու, քրիստոնյա և հրեա քահանաները։ Բայց սա միայն այն պատճառով, որ մարդիկ իրենք չեն ուսումնասիրել առաջնային աղբյուրները:

Իսկ հանրությանը մանիպուլյացիայի են ենթարկում, որովհետև եթե նրանք  ինքնուրույն չեն կարդացել, կարելի է մանիպուլացնել...

Եվ դա կարելի է դադարեցնել միայն այն դեպքում, երբ մարդիկ հնարավորություն ունենան ստանալ ճշմարիտ գիտելիք։

Ջերալդ Աուգեր
Տեղական հարաբերությունների խորհրդատու, պրոդյուսեր, ձեռնարկատեր, մոտիվացիոն խոսնակ (Կանադա)

Մենք ապրում ենք մեծ փոփոխությունների ժամանակաշրջանում և ինչպես կանխագուշակել են մեր նախնիները այս ժամանակի մասին, աշխարհում տեղի կունենա հսկայական հոգևոր զարթոնք:

Արարիչը մեզ այնքան է սիրում, որ մեզ տվել է ազատ կամք: Մենք ազատ ենք մեր ընտրությունը կատարելու, բայց ազատ չենք դրա հետեւանքներից։ Բնական օրենքը հենց այնպես չէ, որ գոյություն ունի։ Եթե ​​բարի գործեր անես, լավ հետևանքներ կլինեն։ Եթե ​​վատ գործեր անես, կլինեն վատ հետևանքներ։

Ռիա Աբու Էլ Ասալ
Երուսաղեմի տասներեքերորդ անգլիկան եպիսկոպոս, Երուսաղեմի և Մերձավոր Արևելքի Եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդ(Իսրայել) 

Ես դիմում եմ ձեզ ոչ միայն որպես եկեղեցու ներկայացուցիչ, այլ որպես Անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Երուսաղեմում, Մերձավոր Արևելքի 13-րդ անգլիկան եպիսկոպոս, դիմում եմ ձեզ, ինչպես նաև արաբ, պաղեստինցի, քրիստոնյա, անգլիացի և իսրայելցի: 

Աստված կրոնից դուրս է:

Աստված իմ էության խորքն է: Աստված քո էության խորքն է: Մենք բոլորս ստեղծվել ենք Ամենակարող Աստծո գեղեցիկ պատկերով, և մենք  լիազորված ենք  այս առաքելությամբ՝ պահպանելու և շարունակելու զարդարել այն կերպարը, որը Աստված ստեղծել է մեզանից յուրաքանչյուրի մեջ: Մեզանից յուրաքանչյուրը՝ անկախ մաշկի գույնից, կրոնից, սեռից, ազգությունից։ Եվ մեզանից յուրաքանչյուրն ունի Ամենակարող Աստծո այդ Սուրբ Հոգու մի մասնիկը: Քանի դեռ մարդիկ կշարունակեն  հավատարիմ մնալ մեր կրոնական գրքերում նշվածի տառին և ոչ թե այն Հոգուն, որի մասին հիշատակվում է մեր կրոնական գրքերում,  մարդկության համար հույս չկա:

Ալեքսանդր Խակիմով
Չայտանյա Չանդրա Չարան Դաս, Կրոնական առաջնորդ և վայշնավիզմի քարոզիչ, գուրու և (ISKCON) Կրիշնայի գիտակցության միջազգային ընկերության ղեկավար մարմնի անդամ, գրող, նկարիչ

Իմ կոչն այն է, որ մենք չսպասենք նոր մարգարեների, այլ մեր երեսները դարձնենք դեպի մեզ մոտ եկած մարգարեների: Արդեն կան մարգարեներ։

Քրիստոնյաներն ունեն Հիսուսին, Մուսուլմանները՝ Մուհամեդ Մարգարեին, Գաուդիա Վայշնավները՝ Չայտանյա Մահապրաբհուին, Բուդդիստները՝ Բուդդային: Կատարեք ձեր ընտրությունը, պարզապես դեմքով շուռ եկեք դեպի Մարգարեն...

Եկեք մեր երեսները դարձնենք դեպի մարգարեները, մի փոքր շեղվենք մեր դավանանքներից, մեր բնակլիմայական պայմաններից և շրջվենք դեպի հոգևոր կողմը, քանի որ Աստված մուսուլման չէ, քրիստոնյա չէ, հինդուիստ չէ, նա հոգևոր է, բացարձակապես հոգևոր է։ Նա  բոլորի համար նույն է, ինչպես որ Արևը:

Վերջին ժամանակները

Մարտի 20-ին հնչեց ևս մեկ կարևոր թեմա՝ սա վերջին ժամանակներն են, և այս ժամանակների մասին մարգարեություններ եղել են  տարբեր սուրբ գրություններում: Հստակ ապացույցներ տրվեցին, որ մարգարեություններն իրականանում են, և հենց մենք ենք այն մարդիկ, ովքեր պետք է կատարեն վճռական ընտրությունը։

Ռոբերտ Միկիտա
Ձեռնարկատեր (Սլովակիա)

Մենք, տեսնելով, թե ինչ է կատարվում մեր աշխարհի հետ, միթե՞ չենք կարողանում կռահել, թե ինչ ժամանակահատվածում ենք ապրում։ Սա հասկանում ենք մենք  բոլորս, բայց միևնույն ժամանակ ոչինչ չենք անում․․․

Իսկ ինչի՞ն ենք սպասում, որ քահանաները մեզ ասեն «ամեն ինչ լավ է լինելու», իսկ քաղաքական գործիչները դա հաստատե՞ն։ Նա, ով դեռ կասկածում է, բավական է տեսնել, թե ինչ է կատարվում կլիմայի և տնտեսության հետ։ Արդյո՞ք ամրապնդվել է  երկրների միջև բարեկամությունը: Արդյո՞ք չենք տեսնում, թե ինչ է կատարվում:

Այդ պատճառով, իմաստ չկա սպառողական այն ձևաչափում, որն այժմ գոյություն ունի։

Յուրի Նեկրասով
ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ նախագծի մասնակից

Հենց մենք ենք, որ մեր ընտրությամբ պաշտպանում ենք սպառողական ձևաչափի այն պայմանները, որի միջոցով հնարավոր է մարդու մեջ բոլոր կենդանական դրսեւորումների արտահայտումը։ Սա ձեր հետ միասին մեր բոլորիս պատասխանատվությունն է։

Մենք առաջարկում ենք ձեզ ինքներդ մտածել. ինչու՞ են Մարգարեները տարբեր ժամանակներում մեզ հիշեցումներ թողել Դատաստանի ժամի մասին: Ի վերջո, նրանց ուղերձը հասել է մեզ հազարավոր տարիների միջով: Ինչո՞ւ են մեզ զգուշացրել այդ մասին։ Բայց կարո՞ղ է պատահել, որ  Մարգարեները սխալվել են և միգուցե այս ամենը մեր մասին չէ: Ոչ։ Անձամբ ես վստահ եմ, որ նրանք զգուշացրել են  հենց մեզ՝ այսօր Երկրի վրա ապրողներիս։

Էլիզաբեթ Խրոմովա
Երկրաբան — երկրաֆիզիկոս

Բոլոր մարգարեությունները երկակի են։ Եվ սա միայն սցենարներից մեկն է։ Արդյո՞ք ուզում ենք, որ Դատաստանի օրը իրականացվի։ Եթե ոչ, ապա ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եվ այսօր դուք կլսեք, թե ինչպես կարող ենք իրականացնել մեկ այլ սցենար, որի մասին խոսել են նաև Մարգարեները։ Մեր պարտականությունն է ընտրել այս երկու ուղիների միջև: Դե ուրեմն, եկեք ճիշտ ընտրություն կատարենք:

Այսօր յուրաքանչյուր մարդ  ընտրյալ է

Բոլոր մարգարեները մեզ պատգամել են սիրել Աստծուն և սիրել միմյանց, նրանք մեզ պատգամել են կառուցել այնպիսի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրի կյանքը արժեքավոր է, որտեղ բոլոր մարդիկ կապրեն խաղաղության և ապահովության մեջ: Եվ այսօր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում արդեն տեսնում են ճշմարտությունը և այլևս չեն հավատում նրանց, ովքեր իրենց իշխանություն են շնորհել: Մարդիկ պատրաստ են համախմբվել ողջ մարդկությամբ և կառուցել այն Արարող  հասարակությունը, որի մասին երազել են մեր Մարգարեները:

Այս համաժողովը դարձավ կարևոր իրադարձություն, քանի որ այս իրադարձությունը կանխագուշակել էր Մուհամեդ Մարգարեն ( Ալլահը օրհնի և խաղաղություն տա նրան), Հադիսներից մեկում, որը գոյություն ունի միայն արաբերենով: Ալլահի Մարգարեն ասաց.

«Սա կոչ կլինի երկնքից աշխարհի ժողովուրդներին, որը բոլորը կլսեն: Կոչ ամեն լեզվի մարդկանց՝ իրենց մայրենի լեզվով, ուժեղ, խորը և քնքուշ՝ եկող երկնքից և բոլոր կողմերից: Եվ չեն մնա  քնածներ, և բոլորը ոտքի կկանգնեն, և այս կոչից մարդիկ դուրս կգան իրենց տներից՝ տեսնելու, թե որն է նորությունը։ Այս կոչը նրանց հորդորում է  վերջ տալ անարդարությանը, անհավատությանը, հակամարտություններին և արյունահեղությանը և հետևել Իմամ Ալ-Մահդիին, խաղաղություն լինի նրան, և կոչել նրան իր անունով և իր հոր անունով»:

Դաուլեթ Իբրահիմ
«ԱՐԱՐՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» պրոեկտի մասնակից (Ղազախստան):

Եվ իսկապես, Իմամ Մահդին,  նա չի գա բռնությամբ, նա կգա Աստծո Սիրով: Նա մարդկանց կբերի իմաստուն ըմբռնում բոլոր կրոնների էության մասին: Եվ մարդիկ, արթնացած, ոգեշնչված և միավորված այս Գիտելիքներով, կտարածեն  Գիտելիքը, որպեսզի ողջ մարդկությունը միավորվի մեկ ընտանիքի մեջ:

Բոլոր Մարգարեներն ասում էին, որ վերջին ժամանակներում կլինեն մարդիկ, ովքեր կօգնեն նրան, ով կգա Բարձրյալի կամքի համաձայն:

Հետևաբար եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք չպետք է մոռանանք, որ մենք բոլորս ունենք մեկ Ալլահ և մենք բոլորս Նրա ստեղծագործություններն ենք և մենք բոլորս եղբայրներ և քույրեր ենք և մենք բոլորս ընտրված ենք անելու այն, ինչի մասին երազել են մեր Մարգարեները, մենք պետք է կառուցենք ԱՐԱՐՈՂ հասարակություն, եթե մենք իսկապես սիրում ենք Ալլահին և հարգում ենք Նրա առաքյալներին: Եվ պատահական չէ,  որ մեզ պատիվ է վիճակվել Իմամ Մահդիի հետ միևնույն ժամանակ ապրելուն:

Արման Բուկեև
(Ղազախստան)

Մարգարեի ժամանակ ոչ բոլորն էին հասկանում նրա ուղերձները: Որովհետև Նրա ուղերձը հենց մեզ համար էր՝ այսօր ապրող մարդկանց համար: Հենց մենք ենք պատասխանատու, մենք բոլորս ընտրյալ ենք։ Հենց մեզ է նա ասել այդ մասին։ Նա գիտեր, որ ամեն ինչ փոխվելու է։ Նա գիտեր, որ այսօր՝ մարտի 20-ին, Ալլահի մոտ իր մեկնելուց այդքան տարիներ անց, նա գիտեր, թե ինչ է լինելու հիմա: Եվ այսպես, այս օրը եկավ: Օր, երբ մարդիկ ամբողջ աշխարհից ասում են ճշմարտությունը։ Սա դիմակազերծող ճշմարտությունն է: Իսկապես, ինչպես Մարգարեն է ասել կոչ է արվում  մարդկանց  «վերջ դնել անարդարությանը, անհավատությանը, հակամարտություններին, արյունահեղությանը և հետևել Ճշմարտությանը:

Այն ժամանակները որում մենք այժմ ապրում ենք, խոսվել է տարբեր կրոններում, մեր բոլոր մարգարեները խոսել են դրանց մասին: Մեր պապերն ու նախապապերը երազում էին ապրել մինչև մեր օրերը։ Բայց հենց մենք հասանք  մինչև մեր օրեր։ Սա մարդկության պատմության մեջ առաջին անգամն է, որ տեղի է ունենում։ Սա այն օրն է, որի մասին խոսեց մեր Մարգարեն

Մենք՝ մարդիկ ամբողջ աշխարհից, իրականացրեցինք այս մարգարեությունը։ Համաժողովն ինտերնետի միջոցով ուղիղ եթերով հեռարձակվել է ավելի քան 45 լեզուներով։ Եվ մոլորակի վրա գտնվող յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի լսելու կոչը, շրջվելու դեմքով դեպի մեր մարգարեները, և միավորվել՝ ստեղծելու Արարող Հասարակություն:

Այսօր յուրաքանչյուր մարդ ընտրյալ է, քանի որ մեր քաղաքակրթության ապագան կախված է այսօր ապրող յուրաքանչյուր մարդու ընտրությունից: